Տիկնիզյանին մեծապես հարգում եմ այս քայլի համար. Ռադիմով
Սպորտ
«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը:
«Սա լուրջ մարտահրավեր է Տիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր կարողություններն ապացուցելու համար: Հիշու՞մ եք, նա ասում էր, որ իրեն հիմնական կազմի խաղացող չեն համարում: Նա պետք է դա ապացուցի», — նշել է Ռադիմովը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
