Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Փաստ». Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում «հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ»։

Թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, մենք մեր խնդիրներից էլ ենք «մինչև կոկորդներս կուշտ»: Սակայն հարցն այն է, որ կարդալով ԱՄՆ Պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները՝ այնպիսի տպավորություն ես ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը: Բայց չէ, ԱՄՆ Պետդեպարտամետը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում ու խորացնում է հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում ու կալանավորում է սարքովի «գործերով», իշխանություններին քննադատողներին նպատակային հետապնդման է ենթարկում, երբ սեփականություն է խլում և այլն, և այլն:

Ի՞նչ է ստացվում. եթե Վրաստանում ընդդիմությունը արևմտամետ է, ուրեմն Վրաստանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, իսկ եթե Հայաստանում իշխանություններն են արևմտյան «թել թելում», իսկ ընդդիմության ներկայացուցիչները հայամետ են, պետականության ու ազգային դիրքերում են, ուրեմն, Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ գործողությունների վրա կարելի է աչք փակել: Նույնը վերաբերում է նաև եվրոպական երկրներին ու կառույցներին: Ճիշտ է, կան տեղեկություններ, որ ԵՄ առանձին երկրներ իրենց դեսպանների միջոցով «ներքին կարգով» որոշ անհանգստություններ հայտնել են, բայց հրապարակային որևէ խոսք չի լսվել: Սրա պատճառով էլ հայաստանյան հասարակության մեջ խորանում է անվստահությունը Արևմուտքի նկատմամբ, քանզի ակնհայտ կիրառվում են երկակի ստանդարտներ:

Հ.Գ.-Իհարկե, կլինեն կարծիքներ, թե Հայաստանում քրեական վարույթներ կան նախաձեռնված, ձայնագրություններ, «պլան», բանման... Բայց դե, այնպես չէ, որ Վրաստանում ուղղակի առավոտ արթնացել ու որոշել էին ձերբակալել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ