Իսրայելյան Մոսադն Իրանում երկրորդ նման օպերացիայի հնաավորություն հազիվ թե ունենա
ՄիջազգայինՄոսադի ղեկավարը կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Մոսադի նվաճումները Իրանում անհավանական են եղել: Մենք ամիսներ և տարիներ աշխատել ենք, որպեսզի համոզվենք, որ գործողությունները ձեռնարկվում են ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿՀՎ-ին համագործակցության և իրականացված համատեղ գործողությունների համար: Մենք կշարունակենք մեր ներկայությունը Իրանում՝ ինչպես որ արել ենք մինչ օրս»:
Այսպիսով, տարիների աշխատանք, որոշակի արդյունքներ` իրանցի սպանված գեներալների եւ միջուկայի մասնագետների տեսքով: Բայց հիմնական արդյունքը, այն է` Իրանը ծնկի բերելը, որը պետք է հաջորդեր հենց Մոսադի` Իրանի ներսում հարվածներին, չկա:
Իսկ ահա Իրանը հայտնում է, որ վերջին վերջին երկու շաբաթներին ձերբակալվել է «Մոսադի» ավելի քան 700 գործակալ և աշխատակից: Այդ թվում` Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրաքի, Թուրքիայի և Իսրայելի քաղաքացիներ: Երեկ էլ երեքին կախաղան բարձրացրեցին:
Այդ տենդենցը կշարունակվի, քանի որ Իրանը սկսել է զգալի թվով փախստականների լայնածավալ արտաքսում: Այն է` Թեհրանը տեսավ վտանգը, հիմա ավելի լավ դրանից կպաշտպանվի, եւ Մոսադի համար երկրորդ նման օպերացիան դառնում է շատ ավելի քիչ հավանական: Այն է` Իրանի հետագա լուրջ վնաս հասցնելու հարցում Իսրայելի հնարավորությունենրը կտրուկ նվազում են:
