Եթե չունենայինք 2018 թվականի «ռոնալդուական պասը» դեպի նիկոլ փաշինյան, ապա գուցեեւ մեր ներկան այսքան աղետաբեր ու ողբերգական չլիներ…
ԹեմաՀայտնի հետաքննող լրագրող , Newsmedia.am էլ.օրաթերթի հիմադիր-ղեկավարԳայանե Զարգարյանը անդրադարձել է այսօր տեղի ունեցած քաղաքական իրողություններին համեմված քրեական տարերով ու դրա հետեւանքներին, կոչ անելով չհարբել վրեժի ծարավով.
- Եթե չունենայինք 2018 թվականի «ռոնալդուական պասը» դեպի նիկոլ փաշինյան, ապա գուցեեւ մեր ներկան այսքան աղետաբեր ու ողբերգական չլիներ…
առանց ռազմական հեղաշրջման՝ առանց նիկոլ հայաստան
Հանուն ճշմարտության պետք է խոստովանենք, որ Արցախը ընկավ նաեւ այն պատճառով, որ Արցախի «սյուները ամրացնելու փոխարեն» ՝ 30 տարի շարունակ. Արցախյան հիմնահարցի հաշվին ՝ ամրացան ու հարստացան քրեաօլիգարխիկ կլանն ու նրա մասնաճյուղերը, որի կնքահայրերը ժամանակ առ ժամանակ նետվում են «ՄԱՐՏԱԴԱՇՏ»...կրկին անգամ հերոսանալու, եւ պահը չկորցնելու՝ ամեն գնով գահին տիրելու համար:
Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հենակետը՝ կարող է լինել միմիայն ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ, որն ունի իշխանություն ձևավորելու ու հանրային կառավարմանը մասնակցելու լիիրավ իրավունք:
Այո, նորից եմ պնդում, եւ միշտ եմ ասել, որ օրվա իշխանությունը պատասխանատու է կորուսյալ Արցախի, մեր աղետալի ու ողբերգական ներկայի, մեր անմեղ զոհերի, մեր անդառնալի կորուստների համար...
Եւ օրվա ապաշնորհ ու պատեհապաշտ պատասխանատուները պետք է պատասխան տան՝ բազում ինչուների… եւ հեռանան անձայն...
Եւ որքան էլ որ աշխարհը վերաձեւելու ճանապարհին, փորձում ենք մեր տեղը գտնել «այս արեւի տակ» , եւ որեւէ դեպքում
ո՛չ եւ ո՛չ ռազմական ճանապարհով հեղաշրջմանը. Հայաստանում այլեւս երբեք չպետք է արյուն հեղվի, այլեւս երբեք Հայը՝Հայի դեմ զենք չպիտի պարզի: Հայաստանում այլեւս երբեք՝զոռբայությամբ ու արկածախնդրությամբ չպիտի եւ որեւէ մեկը հասնի գահին...
Մենք հենց այս պահին էլ արկածախնդրության դառը պտուղներն ենք քաղում, երբ նույն Ն. Փ-ն հայտարարում էր, որ կամ ինքը կլինի վարչապետ կան ՀՀ-ն այլեւս չի ունենա վարչապետ… Ասել է թե նույն Ն. Փ-ն էլ, այդ պահին իր ժանրի մեջ էր պայման թելադրում եւ իշխանություն գրավում՝ իհարկե առանց զենքերի ու տանկերի…քանի որ մոդերատորներն այդպես էին խաղը գծել!!
Հ. Գ1
Վրեժի ծարավը՝(սեփական էգոյի պաշտպանական բնազդների հանգույն) նույնքան կործանարար ու մահաբեր կարող է լինել մեր երկրի ապագայի ու ՀՀ շարքային քաղաքացու համար, որքան թուրքի յաթաղանն է, որ մշտապես կախված է հայի ու Հայաստանի գլխին...
Հայաստանում Հոկտեմբերի 27-ի հետեւանքները վերացված չեն:
Անընդունելի եմ համարում այլեւս երբեք զոռբայությամբ, գլադիատորական մարտերով իշխանություն զավթելը, որի պտուղները տարիներով քաղել ենք ազգովի...
Եթե չունենայինք հոկտեմբերի 27 ...եւ եթե այսօր ունենայինք Վազգեն Սարգսյան, Արմենակ Արմենակյան, Կարեն Դեմիրճյան, Յուրի Բախշյան, եւ մի շարք այլ արժանի նվիրյալներ, կասկած չկա, որ նախ չէինք ունենա Նիկոլ Փաշինյան եւ չէինք ունենա կորուսյալ Արցախ , անծայրածիր Եռաբլուր ու Պանթեոններ, ուր մեր անմեղ Տղերքի արյունը դեռ չի չորացել…
Հիմա , ներկա պահին ցավոք սրտի մենք կռիվ ենք տալիս մեր վերջին «կտորի»… մեր փշրված ու մի բուռ դարձած Հայրենիքի համար…ամենքս մեր տեղում փայփայենք այն՝ նվիրումով, պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ:
Այլեւս երբեք՝ իրավունք չունենք թույլ տալու որպեսզի կրկնվեն «մարտի մեկեր» , հոկտեմբերի քսանյոթեր» եւ բազում արյունոտ էջեր, որոնց հետքերը դեռ մաքրել է պետք:
Հ. Գ 2
Պարտվողի իրավիճակից պետք է դուրս գալ. բայց ոչ թե ահաբեկչության, այլ խելահաս ու անցնցում ելքեր գտնելու ճանապարհով միայն:
Այսքանն արդեն շատ է մեզ համար…
ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք. ներկա, նախկին ռեժիմի եւ որեւէ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ հետ խաղաղ գոյակցելուց...այն կխժռի մեր ապագան վերջնականապես, ու կտանի կործանման հաստատապես...Մի արե՛ք նման բան...
ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք, սեփական ձեռքերով կռելու հայ ազգի "վաղվա շղթաները"....հիմա մեզ սթափ գործել է պետք:
Հ. Գ3
Եւ ոչ պակաս կարեւորի մասին.
Եթե չունենայինք 2018 թվականի «Ռոնալդուական պասը» դեպի Նիկոլ Փաշինյան, ապա գուցեեւ մեր ներկան այսքան աղետաբեր ու ողբերգական չլիներ…
Առանց ռազմական հեղաշրջման՝ առանց Նիկոլ Հայաստան:
Մենք պետք է խաղադրույք կատարենք խաղադրույք կատարենք ոչ թե զենքի, այլ մեր սեփական ինքնագիտակցման վրա։
Հարգելիներ, Նիկոլը պետք է հեռանա, եւ հեռացած պետք է լիներ արդեն «երեկ», այդ մասին ասել եմ դեռ 2018-ից սկսած՝ երբ ռոմանտիկները խանդավառված էին Նիկոլի լոզունգների ու «դոզայի» տակ: Բայց հիմա հասկացեք. մենք կդնենք մեր վերջին տապանաքարը՝եթե մեր միակ այլընտրանքն ու ապավանեը համարենք զինված ապստամբության ճանապարհով իշխանության հասնելը:
Մեզ արդեն մի անգամ տարան այդ ճանապարհով՝ «Մարտի 1»-ի արյունոտ էջերով. տարան մոլորեցման ու կեղծ հայրենասիրության շղարշի տակ: Այսօր նորից փորձ է արվում կրկնել արյունոտ սցենարը.հոգեւորականին դարձնելով «զենք», իսկ ժողովրդին՝ զոհ։
Մենք հիշում ենք 2008-ը. ծխացող ու մխացող Երեւանի փողոցները. անասելի դաժան տեսարանները. Ճիչ, լաց, արյունոտ ձեռքեր…արյունի մեջ կորած մարդիկ, դրան հաջորդող հողարկավորություններ, սարսափելի ծանր ժամեր…Սարսափում ես՝երբ նորից վերապրում ես…
Մենք գիտենք, թե ուր է տանում ատելության քարոզը, ռազմական լեզուն ու «փրկչի» առասպելը։ Այսօր մեր միակ փրկությունը միասնականությունն է՝ ոչ թե կույր երկպառակությունը.
Ո՛չ բռնությանը։
Ո՛չ հեղաշրջմանն ու հրահրմանը։
Որովհետեւ մեր սերունդն արդեն վճարել է այդ գինը. այլեւս ոչ մի մայր, եւ ոչ մի որդի չպետք է դառնա քաղաքական ավանտյուրայի զոհ։
Ափսոսում, շատ եմ ափսոսում Բագրատ Սրբազանի համար, եւ ցավում եմ որ նա էլ գուցեեւ «զոհ դարձավ» քաղաքական այս խառնարանի մեջ…

