Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Թուրքիան կշարունակի միջանցքի իր նախագիծն առաջ մղել. Անդրեյ Պոնոմարև

Ներքաղաքական

Ե­րե­ւա­նում «Մոսկ­վա­յի տա­նը» օ­րերս կա­յա­ցավ «Երկ­խո­սութ­յուն Մոսկ­վա­յի հետ» հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին ԱՊՀ երկր­նե­րի, Եվ­րո­պա­յի, Ա­սիա­յի, Աֆ­րի­կա­յի եւ Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի ա­վե­լի քան 60 ռու­սա­խոս զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի եւ հայ­րե­նակ­ցա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Ն­րանց թվում էր նաեւ Թուր­քիա­յի Իզ­միր քա­ղա­քի Ռու­սաց լեզ­վի եւ մշա­կույ­թի ա­սո­ցիա­ցիա­յի ղե­կա­վար ԱՆԴՐԵՅ ՊՈՆՈՄԱՐԵՎԸ, ում հետ բա­ցա­ռիկ զրույց է ու­նե­ցել «Ի­րա­վունք»-ը:

Դուք զբաղ­վում եք ռուս-թուր­քա­կան հա­սա­րա­կութ­յուն­նե­րի մի­ջեւ կա­մուրջ­ներ ստեղ­ծե­լով: Ինչ­պե՞ս կգնա­հա­տեք այ­սօր ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Ի վեր­ջո, ինչ­պե՞ս է Թուր­քիան վե­րա­բե­րվում ՌԴ-ի այ­սօր­վա վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յա­նը:

— Ինչ են Թուր­քիա­յում ի­րա­կա­նում մտա­ծում Ռու­սաս­տա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին, հնա­րա­վոր է, որ նրանք չեն խո­սում այդ մա­սին: Բայց, ի­հար­կե, Թուր­քիան ու­նի իր սե­փա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը եւ իր շա­հե­րը, բայց, միեւ­նույն ժա­մա­նակ, Ռու­սաս­տա­նում գի­տեն, թե ինչ­պես կա­րե­լի է պայ­մա­նա­վոր­վել թուր­քե­րի հետ։ Մենք հաս­կա­նում ենք, որ շատ-շատ դա­րեր շա­րու­նակ մենք ոչ մի տեղ չենք գնա­ցել, եւ նրանք էլ ոչ մի տեղ չեն գնա­լու։ Այ­սինքն՝ մենք պետք է ինչ-որ կերպ մեր կյան­քը կա­ռու­ցենք դրան հա­մա­պա­տաս­խան։ Սա ա­ռողջ դիր­քո­րո­շում է, բո­լոր երկր­նե­րը ցան­կա­նում են դա։ Այս պա­հին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­րե­լի է գնա­հա­տել լավ կամ չե­զոք, ո­րով­հե­տեւ, հա­մե­նայն­դեպս, կան շփման եզ­րեր Ուկ­րաի­նա­յի, Ի­րա­նի, Իս­րա­յե­լի, Կով­կա­սի հար­ցե­րում։ Եվ կան ո­րոշ թյու­րըմբռ­նում­ներ կամ պար­զա­պես տար­բեր շա­հեր, դրանք հնա­րա­վոր չէ մեկ­տե­ղել: Բայց, միեւ­նույն ժա­մա­նակ, մենք կա­պի մեջ ենք եւ երկ­խո­սում ենք:

Ո՞ր հար­ցե­րում են թյու­րըմբռ­նում­ներ կամ պար­զա­պես տար­բեր շա­հեր: Թե ո՞վ է լի­նե­լու, օ­րի­նակ, մեր տա­րա­ծաշր­ջա­նում, այս­պես ա­սած, «նա­յո­ղը»:

Լ­սե՛ք, սա դժվար հարց է, բայց դուք գի­տեք, որ Կով­կա­սը գտնվում է Թուր­քիա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ եւ ա­մեն մեկն ու­զում է ընդ­լայ­նել իր ազ­դե­ցութ­յան գո­տին։ Եվ շատ ա­ռում­նե­րով սա կախ­ված է ձե­զա­նից, թե որ շա­հե­րի գո­տում, ում շա­հե­րի ո­լոր­տում կհայտն­վեք։ Ես տես­նում եմ, որ ձեր վար­չա­պե­տը մո­տե­ցում ու­նի Էր­դո­ղա­նի նկատ­մամբ, եւ ո­րոշ երկ­խո­սութ­յուն­ներ, հա­մա­ձայ­նութ­յուն­ներ են վար­վում։ Սա Ռու­սաս­տա­նին ձեռն­տու է, թե՝ ոչ, չգի­տեմ։ Եվ հա­յե­րին որ­քա­նո՞վ է սա ձեռն­տու, է­լի չգի­տեմ։ Բայց ինչ-որ բան շարժ­վում է, ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ են տար­վում։

Նի­կոլ Փա­շին­յա­նը պաշ­տո­նա­կան այ­ցով օ­րերս գտնվում էր Թուր­քիա­յում: Ի՞նչ սպա­սում­ներ կա­րե­լի է ու­նե­նալ Էր­դո­ղան-­Փա­շին­յան երկ­խո­սութ­յու­նից, գու­ցե կու­լի­սա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից:

— Գի­տեք, Կով­կա­սում ա­մեն ինչ կա­րե­լի է սպա­սել։ Կար­ծում եմ, որ Թուր­քիան կշա­րու­նա­կի մի­ջանց­քի իր նա­խա­գիծն ա­ռաջ մղել։ Ո­րով­հե­տեւ գի­տեմ, որ այն­տեղ աշ­խա­տանք­ներ են տար­վում, եւ դրա հա­մար պա­տաս­խա­նա­տու­ներ են նշա­նակ­ված: Այ­սինքն՝ Թուր­քիա­յում ար­դեն կան հսկա­յա­կան ծրագ­րեր պլա­նա­վոր­ված, եւ նրանք կշա­րու­նա­կեն ճնշում գոր­ծադ­րել մի­ջանց­քի հար­ցում։ Այն կհա­ջող­վի, թե՝ ոչ, Հա­յաս­տա­նից եւ Ռու­սաս­տա­նից է կախ­ված: Եվ, ի­հար­կե, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից՝ Ի­րա­նով եւ այլ խնդիր­նե­րով պայ­մա­նա­վոր­ված։ Ո­րով­հետև ե­թե այն­տեղ խնդիր­ներ լի­նեն, ինչ­պես ա­սում են՝ ոչ մե­կին «мало не покажется»։ Մենք պար­զա­պես ժա­մա­նակ էլ չենք ու­նե­նա այդ մի­ջանց­քով զբաղ­վե­լու հա­մար։

Մենք տես­նում ենք հայ-թուր­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով երկ­խո­սութ­յուն, բայց հա­մա­ձայ­նեք, որ մեր ժո­ղո­վուրդ­նե­րը սուր են ըն­դու­նում այս ա­մե­նը, եւ ա­մե­նե­ւին չի նշա­նա­կում, որ վե­րեւ­նե­րում ներ­կա­յաց­նում են ժո­ղովր­դի կար­ծի­քը…

— Օ՜հ, ա­մեն ինչ կա­րե­լի է հաղ­թա­հա­րել, ե­թե մենք լսենք միմ­յանց եւ հաս­կա­նանք։ Կա­րե­լի է գտնել փոխ­շա­հա­վետ փոխ­զի­ջում­ներ ցան­կա­ցած խնդրի շուրջ։ Նույ­նիսկ Իս­րա­յե­լը եւ Ի­րա­նը կա­րող են։ Բայց արդ­յոք մար­դիկ ու­զում են լսել, թե ար­դեն շտա­պել են ա­ռաջ, դա այլ հարց է։

ԱՄՆ նա­խա­գահ Թ­րամ­փը խոս­տա­նում էր մին­չեւ Ս­պի­տակ տուն հաս­նելն ար­դեն իսկ խա­ղա­ղութ­յուն բե­րել աշ­խար­հին, բայց ամ­բողջ աշ­խարհն այ­սօր կրա­կի մեջ է: Հա­վա­տո՞ւմ եք, որ հնա­րա­վոր կլի­նի հաղ­թա­հա­րել այս ա­մե­նը:

— Հաս­կա­նում եմ, թե ինչ եք ակ­նար­կում, բայց կար­ծում եմ՝ չնա­յած Թ­րամ­փի ան­վան շուրջ բարձ­րաց­րած աղ­մու­կին, խնդի­րը նա չէ։ Խն­դիրն այն է, որ որ­տեղ բա­րակ է, այն­տեղ էլ կտր­վում է։ Պար­զա­պես, ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով ի­րար հետ հա­մըն­կան դեպ­քե­րը Ուկ­րաի­նա­յում, Կով­կա­սում, Ի­րա­նում: Կար­ծում եմ՝ սա դեռ կշա­րու­նակ­վի ո­րո­շա­կի ժա­մա­նակ: Եվ ա­մեն ինչ միան­գա­մից չի հարթ­վի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված