Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հայտնաբերվել է Օմեգա-3-ի թաքնված վտանգը

Առողջապահական

Բրիստոլի համալսարանի գիտնականները կասկածի տակ են դրել տարածված կարծիքը, թե օմեգա-3 ճարպաթթուները միշտ նվազեցնում են օրգանիզմի բորբոքային գործընթացները։ Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է International Journal of Epidemiology-ում, ցույց է տվել, որ օմեգա-3-ի բարձր մակարդակը կարող է բարձրացնել որոշ բորբոքային մարկերների ցուցանիշները։ Վերլուծությունը կատարվել է 30 տարվա կտրվածքով՝ օգտագործելով Avon Longitudinal Study of Parents and Children ծրագրի տվյալները։

Գիտնականները պարզել են, որ օմեգա-3-ի բարձր մակարդակը կապված է որոշ բորբոքային բիոմարկերների ակտիվացման հետ, իսկ օմեգա-6-ի և օմեգա-3-ի անհավասարակշիռ հարաբերակցությունը կարող է էլ ավելի ուժեղացնել բորբոքային գործընթացները։ Այս արդյունքները հաստատվել են նաև UK Biobank-ի՝ համաշխարհային խոշորագույն տվյալների բազայի հիման վրա, որը ներառում է գրեթե կես միլիոն մարդու տվյալներ։ Հետազոտողները կիրառել են մեթոդաբանական մենդելյան ռանդոմիզացիա՝ կապերի պատճառահետևանքային բնույթը ճշտելու համար։

Հետազոտության հեղինակները նշել են, որ բորբոքումը բարդ գործընթաց է, և ստացված արդյունքները չեն բացառում օմեգա-3-ի օգտակար այլ ազդեցությունները։ Նշվել է, որ վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են հավելյալ ուսումնասիրություններ՝ տարբեր բիոմարկերների ներգրավմամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ