Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

Մոտեցումն այլ է՝ համեմատած Ինձագիի հետ. Մխիթարյանը` նոր մարզչի մասին

Սպորտ

 

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխությունը։ 

«Կիվուի փիլիսոփայությունն ու գաղափարները նոր են։ Որքան շուտ հասկանանք նրա պահանջները, այնքան լավ։ Մենք անմիջապես սկսել ենք լուրջ մրցաշարով, ժամանակ գրեթե չկա։ Նոր մարզչի դեպքում կարևոր է ընդունել հրահանգները, սովորել և աշխատել։ Կիվուն լուրջ է և սիրալիր։ Նա մեզ աջակցում է թե՛ հոգեբանորեն, թե՛ տակտիկապես։ Առաջին մարզման ժամանակ նրա ձեռագիրն արդեն տեսանելի էր։  Դասավորությունը նույնն է, բայց մոտեցումն այլ է՝ համեմատած Ինձագիի հետ։ Ինձագիին հրաժեշտ տվեցինք անձնական կարգով։ Ես խուսափեցի սոցիալական ցանցերում գրառում անելուց։ Նա կայացրեց իր որոշումը, մենք ընդունեցինք։ Այդ գլուխը փակվեց, նորն է սկսվում։

Դժվար պարտություն էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Մենք չենք մոռանում ճանապարհը, որ մեզ հասցրեց եզրափակիչ՝ հիանալի խաղերով։ Բայց հիմա հետ դառնալ հնարավոր չէ։ Պետք է ոտքի կանգնել, սովորել և առաջ շարժվել։ Դրա վրա շատ ժամանակ վատնել պետք չէ։ Պետք է աշխատել՝ հաղթելու համար առաջիկա օրերին, շաբաթներին և տարիներին»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում La Repubblica-ն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ