Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. Փորձագետ Մոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակում Հայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքները Հուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ) Տիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ» Ռուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնը Ռուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան» Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. Մեդվեդև Բրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին Պետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ)

Մհեր Գրիգորյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու պլանի մասին

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով, և ես կարծում եմ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Այս մասին Factor.am–ի հետ զրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին առ այն, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման պլանը պատրաստ է։

Նա, մասնավորապես, ասել է. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»:

Անդրադառնալով նրան, որ  Նիկոլ Փաշինյանը նշել էր որ հանձնարարական է տվել պետական կառույցներին՝ գտնել մեխանիզմներ, որ փոխհատուցվի ՀԷՑ–ի կողմից ժողովրդին պատճառված վնասը, Մհեր Գրիգորյանն ասաց. «Գիտեք, հանձնարարականը եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Այո, կա հանձնարարական և աշխատանքները ընթանում են, բայց այս պահին, երբ որ հանձնարարականների արդյունքում ձևավորված դիրքորոշում  ֆորմալիզացվի, այդ ժամանակ կհրապարակվի։ Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել:

Ժամկետը լրանալուց հետո ձևավորվում է առաջարկություն, առաջարկությունները դեռևս պիտի քննարկվեն։ Ես չեմ ասում, որ հանձնարարականը չի կատարվել, բայց հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկությունները ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն կհրապարակվի»։

Հարցին՝ ինչպե՞ս է մասնավորի գույքը պետականացվում, ի՞նչ մեխանիզմներ կան, փոխվարչապետն արձագանքեց. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի սահմանադրությունը, օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են։ Ես կարծում եմ մեր գործողությունները կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված և  Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։

Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել «էներգետիկայի մասին» օրենքը մի հատ թերթել, որովհետև այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, կրիտիկական ենթակառուցվածքներ էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան։ Այդ իմաստով ես այս պահին էլ ավել բան չէի ցանկանա ասել կամ մեկնաբանել»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀԷՑ-ը գրավադրված է, արդյոք դա խնդիր չի ազգայնացնելու համար, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ, որ որոշակի նկարագրություն օրենսդրությամբ կա, թե այդ դեպքերում ինչ է հնարավոր անել կամ ինչ պետք է անել։

Պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որը օրենսդրական, առավել ևս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը և վստահեցնում եմ, որ այդ պարագայում որևէ արտառոց իրավիճակ չի լինի»։

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր, եզակի փորձ է սկսում ի հայտ գալ. ՓորձագետՄոսկվայի ուղղությամբ այս գիշեր տեղի է ունեցել զանգվածային հարձակումՀայտնի են Պետդումայի ընտրությունների քվեարկության երկրորդ օրվա էքզիթ փոլի արդյունքներըՀուսիթները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ութ քաղաքների (Տեսանյութ)Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ինՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»... Սպասում են Թրամփի արձագանքինՌուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնըՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՄալվինները Արգենտինայինն են. անավարտ պատերազմ.Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՌուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. ՄեդվեդևԲրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմինՄիացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարեփոխել իր զինված ուժերըՊետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ)Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ ՍարգսյանՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված