ԵՄ-ն ցանկանում է համոզել Թրամփին զենք վաճառել Ուկրաինային․ Washington Post
Միջազգային
Եվրոպական երկրները հույս ունեն համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկյան զենք վաճառել Կիևին, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով երեք եվրոպացի պաշտոնյաների։
«Եվրոպացի դաշնակիցները կարծում են, որ կարող են համոզել Թրամփին ամերիկյան զենք վաճառել Կիևին, եթե իրենք գումար տրամադրեն կամ Ուկրաինան դա անի, այդ թվում՝ վարկերի տեսքով», – հաղորդում է հրատարակությունը։