Ռուսական ուժերը հզոր հարված են հասցրել Դնեպրոպետրովսկին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ուժերը հզոր հարված են հասցրել Դնեպրոպետրովսկում գտնվող դիզելային շոգեքարշների վերանորոգման գործարանին:
Այս մասին հաղորդում է ուկրաինական կողմը։
Ձեռնարկությունը և հարակից երկաթուղային ենթակառուցվածքը ակտիվորեն օգտագործվել են Կիևի կողմից սարքավորումներ և զինամթերք տեղափոխելու համար։
Հարված է գրանցվել նաև «Յուժմաշ» պաշտպանական գործարանի վրա, որը ուկրաինական հրթիռային ծրագրի հիմնական օբյեկտ է, որտեղ հավաքվում են «Նեպտուն» թևավոր հրթիռները։