Մեծ Բրիտանիան պահանջ է ներկայացրել Իրանին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան Իրանին կոչ է արել օգտվել Իսրայելի հետ հրադադարից և վերադառնալ միջազգային հանրության հետ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախարար Փիթեր Քայլը, փոխանցում է Bloomberg-ը։
«Առանցքային դեէսկալացիայի շրջանն է։ Կոչ եմ անում Իրանին օգտագործել այս իրապես բացառիկ հնարավորությունը և վերադառնալ քաղաքական գործընթացին»,-նշել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա: Ընդ որում Քայլը հավելել է, որ երկիրը պարբերաբար կիբերհարձակումների է ենթարկվում իրանական կողմից ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝