Զախարյանին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստանում. Գոլուբին
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է բասկյան թիմի ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է «РБ Спорт»-ը:
««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն պատրաստ էր լիարժեք մարզումների մրցաշրջանի ավարտին։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։
Հիշեցնենք, որ Զախարյանը վնասվածքների պատճառով 2024/2025 մրցաշրջանի մեծ մասը բաց էր թողել: