Եթե «իսրայելական» ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան, Իրանը չի մտադիր շարունակել իր պատասխան գործողությունները
Միջազգային
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարևոր հայտարարություն է արել ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Իրանը բազմիցս ընդգծել է, որ Իրանի դեմ պատերազմը սկսել է «Իսրայելի» սիոնիստական ռեժիմը, այլ ոչ թե հակառակը։
Ներկայումս հրադադարի կամ ռազմական գործողությունների վերաբերյալ «համաձայնություն» չկա։ Սակայն, եթե «իսրայելական» ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին, Իրանը չի մտադիր շարունակել իր պատասխան գործողությունները այդ ժամկետից հետո։
Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ։
Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները, որոնք ուղղված էին «Իսրայելին» իր ագրեսիայի համար պատժելուն, շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ մինչև ժամը 4-ը։
Բոլոր իրանցիների հետ միասին ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են մնում պաշտպանել մեր սիրելի երկիրը մինչև արյան վերջին կաթիլը և որոնք հետ են մղել թշնամու ցանկացած հարձակում մինչև վերջին րոպեն»։

