Իսրայելը մտադիր է մոտ դադարեցնել Իրանի դեմ գործողությունը և այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին. Reuters
Միջազգային
Իսրայելը մտադիր է մոտ ապագայում դադարեցնել Իրանի դեմ գործողությունը և այդ մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Երկրի իշխանությունները այժմ փորձում են որոշել հակամարտությունից դուրս գալու լավագույն ռազմավարությունը՝ պատասխան հարձակումների ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ բանակը կարծում է, որ զգալի առաջընթաց է գրանցել իր նպատակներին հասնելու գործում։
Իսրայելը կարողացել է ընտրել Իրանի վրա անակնկալ հարձակման համար ճիշտ պահը, սակայն այն չի կարողանում լիովին վերահսկել ռազմական գործողությունների ավարտը։ Սա ստեղծում է երկարատև հակամարտության սպառնալիք, եթե Թեհրանը որոշի շարունակել հրթիռային հարվածները, կարծում է աղբյուրը։
Reuters-ը նաեւ, հղում կատարելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է, որ Թեհրանն ունի բավարար ռացիոնալություն՝ «ագրեսորին պատժելուց հետո» դիվանագիտական միջամտություն կատարելու համար, և եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում են երկխոսություն, ապա հարձակումները պետք է դադարեցվեն։
Նման է, որ ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ կան:
