«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել «Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխության Հերթական քաղաքական սպանությունը Իրանում Թրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմ Հուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնի Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցով Ռուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունը Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի

Ով դուրս է գալիս եկեղեցու դեմ, ինձ համար հավասարազոր է մրջյունի. Պապ Իսպիրյան

Մշակութային

Երբ կառավարության ղեկին նստածը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն անվանեց «չուլան», իսկ նրա կինը եկեղեցու սպասավորներին՝ մանկապիղծ, ողջ ազգը ցնցվեց, բայց սա դեռ ամենը չէր: Իշխանության այս արշավին հաջորդեց բարերար Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորումը, որն ընդամենը հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Իրավունք»-ը զրուցել է երգիչ, դերասան, 44-օրյա պատերազմի մասնակից ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:

«ՍԱ ԱԶԳԱԴԱՎ ՔԱՅԼ Է՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑՈՂ Է, ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՀԱՎԵՐԺ»

— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ արժեքների ոչնչացման ճանապարհին հերթը հիմա էլ հասավ Հայ Առաքելական եկեղեցուն:

— Մեկ բառով կմեկնաբանեմ՝ սա ազգադավ քայլ է, որովհետեւ, ամեն դեպքում, բոլորը, այդ թվում նաեւ իշխանությունը` գնացող է, իսկ եկեղեցին հավերժ է, այս ազգին պահել ու պահպանել է, ու ինչ էլ լինի, ես ճիշտ չեմ համարում եկեղեցուն վարկաբեկելը: Եկեղեցին հայ ազգի հույսի ու լույսի կենտրոնն է: Ես անգամ «Իրավունք TV»-ի տաղավարում եմ խոսել այն մասին, որ մեր ժողովուրդը գուցե արհավիրքի խորքայնությունը չի ընկալում կամ չի գիտակցում, թե ինչ պիտի անի: Հայաստան աշխարհը սեպ է՝ խրված ողջ աշխարհաքաղաքականության մեջ: Այսօր հասել ենք նրան, որ մեր միջից փորձում են հանել հավատքը: Փորձում են վարկաբեկել եկեղեցուն, հասարակ ժողովրդին, գյուղացուն, ով օր ու գիշեր աշխատում է եւ առ Աստված իր աղոթքն է անում, սակայն ցանկանում են նրա միջից դա եւս ջնջել: Ադեկվատ եւ հասկացող մարդը լավ էլ գիտակցում է, թե աշխարհն ուր է գնում, ինչի համար է գնում, եւ քաղաքական դիրքորոշումները մեկ-երկու օրում չեն լինում, դրանք կոնկրետ ժամանակահատվածներում ծրագրվում են, որտեղ ինչպես պիտի լինի եւ ում միջոցով:

Ցավոք, մեր տարածաշրջանում էլ արդեն պարզ տեսնում ենք, թե ում միջոցով եղավ ու ինչ եղավ: Եկեղեցու հետ կապված կասեմ հետեւյալը՝ այն հայը, ով նույնիսկ մտքի ծայրով անգամ անցկացնի, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պետք է դուրս գա, ինձ համար հավասարազոր է մի մրջյունի, որ իրենից ոչինչ չի ներկայացնում:

«ՄՏԱԾՈՒՄ ԵՆ՝ ԵԹԵ ԴՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՔԻՆ ԵՍ, ԻՐԵՆՑ ԹՐՔԱՄՈԼԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԿԽԱՆԳԱՐԵՍ»

— Եկեղեցու թեմային անմիջապես հաջորդեց գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը: Ըստ Ձեզ, իշխանությունը ո՞ւր է տանում երկիրը նման քայլերով:

— Սամվել Կարապետյանը հայ ազգի, հայ ժողովրդի կողքին կանգնած մարդ է, ով միշտ ազգին ու եկեղեցուն օգտակար է եղել իր քայլերով: Ես այսքան ժամանակ Կարապետյանից միայն լավն եմ տեսել, ու այժմյան մեր իշխանավորները փորձում են այնպես անել, որ փոխկապակցեն մեկը մյուսի հետ ու ժողովրդի մեջ սերմանեն այն հանգամանքը, որ չեն հաջողել իրենց ծրագրերը՝ բարդելով անմեղ մարդկանց վրա: Այսինքն՝ եթե դու եկեղեցու կողքին ես, ապա մտածում են, որ ցանկանում ես իրենց թրքամոլական գործին խանգարել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ադեկվատ, մտածող հայի վրա փորձում են ստվեր գցել: Շատ եմ ցանկանում, որ մեր երկիրը լինի ամուր եւ կայուն, ցանկացած հայ դառնա այն մարդը, ով իր երկրի, հավատքի մասին կմտածի: Ես վստահ եմ, որ գալու է այդ օրը, բայց թե երբ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, այդ օրը սարերի հետեւում չէ, ուղղակի ժամանակները փոխվեցին, եւ սոցիալական հարթակների կռիվը, կարծում եմ, մեր ազգի մեջ միանգամից մտավ, ու չհասկացանք՝ ինչպես է պետք այդ հարթակները ճիշտ օգտագործել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանՀերթական քաղաքական սպանությունը ԻրանումԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմՀուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնիԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՌուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբԵվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված