Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի Հայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան Կիևը կրկին զանգվածային հարձակման տակ է Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան Բելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան

Արվեստագետների լռությունը հանցավոր է, շարքային դավաճանություն. Գայանե Ասլամազյան

Մշակութային

«ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ»

«Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի մոտեցում ունի ներկայիս հայաստանյան քաղաքականության, եկեղեցու շուրջ իշխանության անպարկեշտ մոտեցման եւ հայ հայտնիների լռության վերաբերյալ:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ 2018-ԻՑ Է ԼԾՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ»

Եկեղեցուն Նիկոլ Փաշինյանն անվանեց «չուլան», Աննա Հակոբյանը հոգեւորականներին մեղադրեց մանկապղծության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նիկոլ Փաշինյանը եկել է հստակ ծրագրով՝ մեր պետականությունը, հայ երկրի, հայ ազգի արժեքները վերացնելու: Նա պլանավորված եւ հստակ քայլերով անում է այն, ինչ մտադիր էր իրականացնել: Նրա այդ նկրտումները երեւում էին դեռեւս պատանի տարիքից: Մենք ունենք նրա տեսանյութերը, հարցազրույցները, որտեղ ուրվագծված էին նրա արժեհամակարգը: Դեռ 2018 թվականից է նա լծված եկեղեցուն արժեզրկելու գործին: Հենց իշխանություն գալուն պես, նա միանգամից թիրախավորեց եկեղեցին, որովհետեւ այն հիմնասյունն է, որը մշտապես պահել է հայ ազգը. հայ ժողովուրդը, յուրաքանչյուր դժվարին պահին եւ իր ուսերի վրա է վերցրել պետականության հարցն ու բեռը: Այս քաղաքականության մեջ մեզ փորձում են մաքսիմալ կերպով ստրկացնել եւ ծնկի բերել, որպեսզի թուրքերը շատ ավելի հեշտ մտնեն մեր երկիր, իսկ եկեղեցին իրենց խանգարում է հանձնել մեր երկիրը Թուրքիային:

Լսեցի իր ելույթը Թուրքիայի հայ համայնքի առաջ եւ դժվարանում եմ ասել, թե ով է ավելի վատը՝ ինքը, թե այն մարդիկ, ովքեր նստած լսում էին իրեն, ժպտում, ծիծաղում եւ հիանում նրա ասածներից: Իհարկե, ֆենոմենալ երեւույթ է, թե ինչպես է նա հինգ րոպեի ընթացքում այսքան ինֆորմացիայի տարափ տալիս: Նա մեզ ներկայացրեց՝ որպես մի սուբյեկտ, որը պարզապես սխալ ճանապարհին է ընկած, եւ վրաերթի ենթարկողը ոչ թե գազան է, այլ պարզապես մենք ենք սխալ վայրում եւ խանգարում ենք: Նա կարողացավ այնպիսի բաներ խոսել, որ պարզապես մազերս բիզ-բիզ կանգնեցին: Արժեզրկելով հայի ամեն ինչը՝ մեծացնում է վտանգը, որը սպասվում է: Ասում է՝ այո՛, լինելու է ուղղակի <<Խաղաղության խաչմերուկ>>: Մարդիկ ընդամենը ցանկանում են անցնել մեր ճանապարհով: Նրանք չեն ցանկանում մեզ վերացնել: Դեռ մի բան էլ մենք ենք գել ու գազան, նրանց գլուխը կտրում ենք: Փաշինյանի` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օր բերում է մեր երկրի կործանմանը, մեր մակարդակի իջեցմանը, որովհետեւ այն, ինչ տեսնում եմ մեր շուրջ, սարսափելի է:

«ՄԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ… ԹՇՆԱՄԻՆ ԷԼ Ո՞ՆՑ Է ԼԻՆՈՒՄ»

Այս ամենի ֆոնին շատերը գրառումներ կատարեցին, եւ ոչ ոք ոչ մի քայլ չարեց` մշակութային գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ինչո՞վ է դա պայմանավորված։

— Ճիշտն ասած, գրառումներ էլ աչքովս չընկան: Միայն Ռազմիկ Ամյանի ելույթը տեսա: Չգիտեմ՝ չեմ հասկանում մարդիկ ինչպե՞ս են կարողանում լռել, ինչպե՞ս են կարողանում պարփակվել իրենց փոքր խնդիրներով՝ չնկատելով, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ: Թե ինչպես են մեր բարերարներին վերացնում՝ օգնելով Ադրբեջանին: Թե ինչպես են վերացնում այն մարդուն, ով այդքան ներդրում է արել, օգնության ձեռք է մեկնել, գումարներ է տրամադրել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զարգացման համար, նաեւ՝ այն արցախցիներին, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով եկան Հայաստան, եւ որոնց ընդհանրապես տիրություն չի անում: Թշնամին էլ ո՞նց է լինում... Իսկ այն արվեստի, մշակույթի գործիչները, որոնք կարողանում են լռել, կներեք, ինձ համար էլ ի՞նչ արվեստագետ են, ի՞նչ մշակույթի գործիչ: Ես ասելիք չունեմ: Ես վերանայել եմ իմ շրջապատը, իմ մոտեցումները շատ ու շատ մարդկանց հանդեպ, եւ իմ անձնական գնահատականն այդ մարդկանց նկատմամբ փոխվել է: Եվ չեմ ասի՝ չեմ մեղադրում, քանի որ լռում են ընտանիքի, գումարի համար եւ այլն: Ո՛չ, մեղադրում եմ: Արվեստագետների լռությունը հանցավոր է, շարքային հայի դավաճանություն է՝ մեր երկրի եւ մեր պետության նկատմամբ:

«ՉԳԻՏԵՍ՝ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՐԵՆԻՑ ՎԱԽԵՆԱՍ, ԹԵ ԻՐԵՆ ԾԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻՑ»

Ձեր ակտիվությունն անգամ որոշ օգտատերեր համարեցին ռուսամետություն։ Դուք հումորով մոտեցաք, սակայն հարցն ավելի քան խորքային է` երկիր ենք կորցնում, սակայն բոլորը պառակտվել եւ այլ ուղղությամբ են տանում առկա խնդիրները։ Ինչպե՞ս այս օրին հասանք:

— Այո, դա մշտապես կա, եւ դա իրենց իսկ կողմից բուծած ֆերմաներն են, որոնք ակտիվ աշխատում են: Եվ ես չեմ ասում միայն համացանցի, այլ նաեւ խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր ժամանակին լռում էին, որովհետեւ կար ընդհանուր հասարակական ինչ-որ ցենզ, երբ մարդիկ գիտեին՝ իրավունք ունեն խոսելու կամ՝ ոչ, ինչ չի կարելի ասել կամ հակառակը: Այսօր այդ ցենզը Նիկոլի «շնորհիվ» աղտոտվեց եւ չուլանի մակարդակի պետականացվեց: Բնականաբար, այդ որակն այժմ կարծում է, որ կարող են իրենց «պայծառ» մտքերն արտահայտել, մարդկանց վիրավորել, մեղադրել ու նույնիսկ սպառնալ: Եվ այդ սպառնալիքներն ու մեղադրանքներն անդադար են հնչում: Ես պարբերաբար ինչ-որ բաներ եմ հրապարակում, որովհետեւ գուցե ծիծաղելի հնչի, բայց այդ քանակի մեջ իրապես կարող են վտանգավոր լինել: Չմոռանանք, որ այդ քանակը որոշեց մեր հայրենիքի ապագան, այդ քանակը մինչ օրս պահում է այդ չարիքին՝ որպես երկրի ղեկավար: Ասեմ ավելին, նրանք ամբողջ սրտով հավատում են նրան, որ դիմացինը գել ու գազան չի, նա ընդամենը մի բան է, որը ստիպված է մեր վրայով անցել:

Հիմա ես այնքան էմոցիոնալ եմ, որ չգիտեմ՝ ինչ ասեմ, երբեմն կատակի եմ տալիս, երբեմն՝ սարսափում եմ նրանից, թե ինչ է սպասվում մեզ. իմ հասկանալով՝ ոչ մի լավ բան չի սպասվում: Սա ասում է՝ խաղաղության խաչմերուկներ, նրանք ասում են՝ Ադրբեջանի տարածքներ, սա ասում է՝ խաղաղության խաչմերուկ, նրանք ասում են՝ գալիս ենք Երեւան: Ես իրականում չեմ պատկերացնում` ինչ է լինելու: Նրա ելույթը սփյուռքում երբ լսեցի, սարսափեցի: Չգիտես՝ ավելի շատ իրենից վախենաս, թե այնտեղ նստած հայ ներկայացողներից ու ծափահարողներից: Նիկոլն ասում է, որ պատասխանատու չէ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի համար, եւ ասում է՝ ինձ վրա հույս չդնենք, բայց երբ իր իսկ կողմից ստեղծված վատագույն վիճակում է լինում, մշտապես օգնություն է խնդրում սփյուռքից: Մարդիկ եկան, հասան Հայաստան, կանգնեց ու ասաց, որ այդպես էլ չեկան մեզ օգնելու: Համահայկական հիմնադրամի գումարները կերավ, իրենց բառը օգտագործեմ՝ լափեց, բայց սփյուռքին ասելիք չունի, պատասխանատվություն չի կրում: Հինգրոպեանոց ելույթում կգտնեք այնքան բան, որ ուղղակի դիմանալ հնարավոր չէ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված