Սամվել Կարապետյանը զրկվել է ազատությունից՝ միայն այն բանի համար, որ սատարում է եկեղեցուն. «Իրավունք»
Ներքաղաքական
«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ի պաշտպանություն արված հայտարարությունից հետո՝ վերջինիս կալանավորմանը:
— Խստագույնս դատապարտում եմ մեր ժամանակների մեծն հայորդիներից մեկի՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական, իրավական եւ հոգեւոր հետապնդումը՝ իշխանության, կառավարության եւ դատական իշխանությունը ներկայացնող այն դատավորների կողմից, ովքեր իրենց հիրավի համարում են «վնգստացող»։
Որքան ցավալի է, երբ հայրենի երկրի սահմանները հատած եւ աշխարհի տասնյակ երկրներում հայտնի գործարարն ու սեփական գովազդով երբեւէ չզբաղվող բարերարը մայր հայրենիքում հանդիսանում է հանցագործության սուբյեկտ եւ զրկվել է ազատությունից՝ միայն այն բանի համար, որ սատարում է Հայ Առաքելական եկեղեցուն։
Ես` որպես Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ զավակներից եւ արցախյան գոյամարտի ազատամարտիկներից մեկը, կանգնած եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ կիսում եմ հայ մեծանուն գործարարի ու բարերարի մտահոգությունը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ