«Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակս Չեմպիոնների լիգային մասնակցելն է. Տիկնիզյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին.
«Հիանալի տպավորություններ ունեմ։ Տեղափոխվել եմ մեծ ակումբ, որը եվրոպական մրցաշարերին է մասնակցում։ Պատասխանատվություն եմ զգում։ Հուսով եմ` կօգնեմ «Ցրվենա Զվեզդային»։
Առաջին օրս է, բայց հասցրել եմ ծանոթանալ մարզչական շատբի և խաղընկերներիս հետ: Ամեն ինչ անցել է այնպես, ինչպես սպասում էի։ Չեմ կարող օբյեկտիվ խոսել խաղային որակներիս մասին. դա մարզիչների գործն է։
«Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակս Չեմպիոնների լիգային մասնակցելն է»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է սերբական ակումբի պաշտոնական կայքը։
