Լեհ թոշակառուն պլանավորել էր Զելենսկիին վերացնել Լեհաստանի օդանավակայանում
Միջազգային
Լեհ թոշակառուն պլանավորել էր Զելենսկիին վերացնել Լեհաստանի օդանավակայանում: Այս մասին պատմել է ուկրաինական անվտանգության ծառայության ղեկավարը:
Զելենսկին պետք է սպանվեր Ժեշովի օդանավակայանում՝ FPV անօդաչու թռչող սարք կամ դիպուկահար հրացանի օգտագործմամբ, ասել է Մալուկը։
Նրա խոսքով՝ ձերբակալվել է լեհ թոշակառու, որը, ըստ քննիչների, բնականաբար հավաքագրվել է Ռուսաստանի կողմից։
Նման մի «բացահայտում» էլ անցյալ տարի եղավ, երբ ինչ-որ պատահական մի լեհի ռուսական հատուկ ծառայություններին առաջարկել էր Զելենսկու դեմ մահափորձ։
Տարօրինակն այն է, որ ռուսները փորձում են թոշակառուների միջոցով Զելենսկուն «լիկվիդացնել», երբ ավելի ռեալ տասնյակ այլ տարբերակներ կան: