Իրանում սկսել են ակտիվորեն փնտրել Համենեիի փոխարինողին
Միջազգային
Իսրայելյան հարվածների ֆոնին Իրանում ակտիվացվել են 86-ամյա գերագույն առաջնորդ Ալի Համենեիի իշխանության փոխանցման ծրագրերը։ Reuters-ը հայտնում է, որ Համենեիի կողմից դեռ երկու տարի առաջ նշանակված եռյակ հատուկ հանձնաժողովն այժմ արագացրել է փոխարինողի որոնման գործընթացը։
Աղբյուրների համաձայն՝ հիմնական հավակնորդներն են Համենեիի որդին՝ Մոջթաբա Համենեին, և չափավոր քաղաքական գործիչ Հասան Խոմեյնին՝ Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի թոռը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Համենեիի ոչնչացումը համարվում է Թեհրանի դեմ գործողությունների նպատակներից մեկը։