Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, եւ այն պետք է վերականգնել գրեթե ցանկացած գնով…
Ներքաղաքական
2018թ. պետական հեղաշրջումից, այնուհետ Հայաստանի դատաիրավական համակարգի ու ՍԴ-ի ուզուրպացիայից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն անցել է մեր մայր Եկեղեցուն… Եվ հենց այս փորձն էլ Նիկոլի համար կլինի վերջինը տարբեր ու միանգամայն հասկանալի առումներով… Դա կլինի Նիկոլի վերջը քաղաքական եւ ոչ միայն քաղաքական առումով: Նիկոլն իր ոհմակի (չարախմբի) հետ միասին ատամները կփշրի Եկեղեցին գրավելու փորձի ժամանակ, եթե երբեւիցե հանդգնի գնա այդ քայլին:
Նիկոլի եւ իր ոհմակի կողմից Հայաստանի սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաեւ կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սկսած արշավով սահմանադրական կարգի տապալման մտադրության մասին հրապարակավ հայտարարելու վերաբերյալ այս հաղորդմանը Նիկոլ հայադավի գրպանում գտնվող «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկները, ինքնին հասկանալի է, որ համապատասխան ընթացք չեն տալու: Նրանք խորապես քաղաքական ու համակարգային կոռուպցիայի ճահճում են, սոսկ ձեւականորեն են քաղաքականապես անկախ, ու սրանով ամեն ինչ ասված է:
Վերոնշյալ անհերքելի իրողությունը, սակայն, բնավ չի նշանակում, թե սույն հաղորդմանը մոտ ապագայում չի տրվելու ակնկալվող ընթացքը: Տրվելո՛ւ է… Եվ այդ ժամանակ առնվազն երկու առանձնապես ծանր հանցանքների՝ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ պետական դավաճանության համար Նիկոլի եւ իր ոհմակի նկատմամբ հանրային քրեական վարույթ չնախաձեռնած, նրան չձերբակալած, իրենց հանցավոր անգործությամբ նրան աջակցած ու վերոնշյալ հանցանքների կատարման գործում Նիկոլի հանցակիցը դարձած «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկները նույնպես կանգնելու են առնվազն քրեական պատասխանատվության ու պատժի առաջ: ԴԱԺԱՆ, բայց միանգամայն ԱՐԴԱՐԱՑԻ է լինելու նրանց բոլորի պատիժը հակահայկական ոհմակի պարագլխի հետ միասին:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ Է ԱՍԵԼ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Նախ այն մասին, թե իրականում ինչ է ասել Սամվել Կարապետյանը, ինչն առիթ ծառայեցնելով, հանցավոր կերպով շինծու մեղադրանք է առաջադրվել նրան՝ բռնաբարելով Հայաստանի Սահմանադրությունը եւ ՄԻԵԿ-ը:
Սամվել Կարապետյանը 2025թ. հունիսի 17- ին, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ ու բարերար, պատասխանելով իրենից կարծիք հարցնող լրագրողի հարցին (տեսանյութը News.am- ի կայքում հրապարակվել է նույն օրը ժամը 14:46- ին): «Վերջին շրջանում բոլորս ենք տեսնում, թե ինչպես են իշխանությունները թիրախավորել Հայոց եկեղեցին, հայոց հայրապետին, տարբեր հոգեւորականներին, անհիմն մեղադրանքներ հնչեցնում եւ պետական պաշտոնյաներին ոչ վայել խոսք ու բառ օգտագործում, դուք` որպես Հայ եկեղեցու անդամ, հայ բարերար, ի՞նչ կարծիք, ի՞նչ գնահատական ունեք` այս ամենի հետ կապված», - հարց է հնչեցվել՝ ուղղված Կարապետյանին: Նա էլ ասել է. «Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին, հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Առանձնացնենք գործողությունների առումով Սամվել Կարապետյանի մտադրությունները ներկայացնող արտահայտությունները.
1. «… Ունենալու եմ անմիջական մասնակցություն»:
2. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն՝ մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:
Հարցեր՝ Սամվել Կարապետյանն ինչի՞ն է անմիջական մասնակցություն ունենալու, երկրորդ՝ ի՞նչը չհաջողվի քաղաքական գործիչներին, երրորդ՝ որն է Սամվել Կարապետյանի ասած «մենք»-ի մասնակցության ձեւը, չորրորդ՝ Կարապետյանի ասած ամեն ինչը, որին, ըստ նրա, իրենք իրենց ձեւով են մասնակցելու, իրենից ի՞նչ է ներկայացնում:
Նախեւառաջ որպես ընթերցող, ապա նաեւ երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող լրագրող ու խմբագիր, Կարապետյանի ասածից հասկանում եմ, որ ինքը դրանով արտահայտել է մի փոքրիկ խմբակի (ես կասեի՝ Նիկոլի եւ իր հանցավոր ոհմակի) հարձակումներից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությանն անմիջական մասնակցություն ունենալու իր մտադրությունը:
Հասկացել եմ նաեւ, որ եթե վերոնշյալ պաշտպանությունը չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն՝ Կարապետյանն էլ, համախոհների հետ միասին, իրենց ձեւով են մասնակցելու այդ ամեն ինչին, այսինքն՝ Եկեղեցու պաշտպանությանը: Թե ո՞րն է Կարապետյանի ասած «մեր ձեւով»-ը, ապա այս հարցի պատասխանը միայն ինքը՝ Կարապետյանն ունի, եւ որեւէ մեկը՝ լինի Նիկոլը, քննիչը, քննչական կոմիտեի ղեկավարը կամ գլխավոր դատախազը, չի կարող իր մտածածը կամ ենթադրածը վերագրել տվյալ խոսքի հեղինակին:
Միանում եմ գործողությունների առումով Սամվել Կարապետյանի արտահայտած մտադրություններին, ստորագրում նրա ասածի տակ, իսկ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչության կամ տվյալ վարչության ինձ անհայտ քննիչի կողմից Կարապետյանի վերը մեջբերված խոսքն իշխանությունը յուրացնելու հրապարակային կոչ կամ նույնիսկ կոչեր համարել- ներկայացնելը գնահատում եմ որպես իրականության կոպիտ նենգափոխում, առերեւույթ հանցագործություն, Հայաստանի Սահմանադրության առնվազն 1-ին, 2-րդ, 3-րդ, 6- րդ, 39-րդ, 41-րդ եւ 42- րդ հոդվածների կոպտագույն խախտում, Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ), Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով երաշխավորված մարդու իրավունքների, այդ թվում՝ քաղաքացիական պայքարին մասնակցության մարդու իրավունքի կոպտագույն խախտում: Ավելորդ չեմ համարում հիշեցնել Հայաստանի քրեական օրենսգրքի 478-րդ եւ 482-րդ հոդվածների մասին…
ՄԻ՞ ԹԵ ՆԻԿՈԼՆ ԱՅՍՊԻՍՈՎ ՉԻ ՄԱՏՆԵԼ, ՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐ ԳՈՐԾ ՍԱՐՔՎԻ
Մի՞ թե Նիկոլ հայադավն իր ֆեյսբուքյան գրառմամբ չի խոստովանել կամ մատնել, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս մեծ ճանաչում ու հարգանք ունեցող ռուսաստանաբնակ գործարար, հայանվեր բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործ սարքվի, նրան ձերբակալեն, դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորելու ցուցումը հենց ինքը չի տվել, եւ որ այս դեպքում եւս հենց ինքն է կանգնած սահմանադրական կարգի տապալման հետեւում:
Ահավասիկ ս. թ. հունիսի 17- ին, ժամը 20:30- ին Նիկոլի կատարած ֆեյսբուքյան գրառումը , որում նա նկատի է ունեցել լրագրողին Սամվել Կարապետյանի տված ու վերը մեջբերված պատասխանը. «Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
Նախ, Սամվել Կարապետյանը ոչ թե «միջամտելու», այլ «մասնակցելու» բառն է օգտագործել, թեեւ երկուսի իրավունքն էլ ուներ, եւ երկրորդ՝ որպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Նիկո՛լ, դու իրավունք ունե՞ս քո կամ որեւէ ձեւով միջամտելու քննչական կոմիտեի ու դատավորի գործունեությանը… Նիկոլ հայադավի այս հայտարարության ժամանակ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ծառայողներ արդեն շրջապատել էին Երեւանում գտնվող Սամվել Կարապետյանի առանձնատունը, որտեղ գտնվում էր նա:
Վերոնշյալը նկատի ունենալով` ուրիշ ի՞նչ հետեւության հանգել, բացի նրանից, որ այդ ամենը, ինչպես նաեւ դրանից հետո Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, նրան, Կարապետյանի պաշտան Արմեն Ֆերոյանի խոսքով , «բացարձակ ապօրինի», «իրականության հետ որեւէ աղերս» չունեցող մեղադրանքի առաջադրումը (Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2- րդ մասով), ապա եւ դատարանի կողմից ապօրինի կալանքի որոշման կայացումը կատարվել են հենց Նիկոլի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից իր ձեւով, ապօրինի, հանցավոր կերպով միջամտելու արդյունքում…
Ուրիշ ի՞նչ հետեւության հանգել բացի նրանից, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վերոնշյալ գրառումը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու Հայաստանի սահմանադրական կարգի տապալման, այսինքն՝ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքներից առնվազն երկուսը կատարելու ինքնախոստովանական ցուցմունք: Եվ ինչո՞ւ չպետք է սպասել, որ դրան մոտ ապագայում իրավական համապատասխան գնահատական եւ ընթացք կտրվի հենց իրավապահների կողմից, բայց ոչ թե ներկայիս կեղծ, այլ` իրական:
Հը՞, Նիկոլ, պետք է հայտարարես, թե, ճիշտ է, քո էջում գրել, բայց չե՞ս միջամտել վերոնշյալների գործունեությանը… Համարձակությունդ բավականացնելո՞ւ է նմանաբովանդակ հայտարարությամբ հանդես գալու, եւ եթե նույնիսկ բավականացնի ու հայտարարես, զոմբիներիցդ բացի, քանի՞ հոգի է քեզ հավատալու Հայաստանում ու Հայաստանից դուրս… Կանխապես ասեմ ու կարող եմ ապացուցել, որ մի 5-6 հազար, առավելագույնը 10 000 հոգի Հայաստանում ու Սփյուռքում: Օտարերկրացիների մասին խոսելը նույնիսկ արդեն ավելորդ է: Միով բանիվ, ողորմելի վիճակում ես եւ, կարծում եմ, պահն է օղու շիշը բացելու… Մանավա՛նդ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունից հետո, որ Սամվել Կարապետյանին, բնականաբար, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի:
Մեկ այլ հարց է, թե Նիկոլ հայադավն ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է գնացել վերոնշյալ՝ իր իսկ կողմից հայտարարված միջամտությանը, արդյոք միայն Եկեղեցուն Սամվել Կարապետյանի կողմից արտահայտված աջակցությա՞ն, այդպիսի նպատակ ունեցող ազդեցիկ գործիչներին վախեցնելո՞ւ համար (բացարձակ անհույս զբաղմունք), թե նաեւ Սամվել Կարապետյանի հիմնադրած «Tashir Group»- ի կազմում գտնվող, Կարապետյանի կամ նրա ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ռեկետյորի նման նրանից խլելու եւ թուրքերին, թուրքական ընկերությանը վաճառելու, գումարի մի մասն էլ, ամենայն հավանականությամբ, գրպանելու համար…
Երկրորդ հարցադրման առումով փակագծերը բացում ու չափազանց ուշագրավ տեղեկություններ է հաղորդում ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը երեկ հրապարակված իր «Арест Самвела Карапетяна: Пашинян и "Грзо" передают «Электрические сети Армении» Турции» («Սամվել Կարապետյանի ձերբակալությունը. Փաշինյանն ու «Գռզոն» «Հայաստանի էլեկտրական ցանցերը» փոխանցում են Թուրքիային») հոդվածում:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ