ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան

Հնարավոր է` սահմանափակվի Հայաստանի գազամատակարարումը. Ահարոն Վարդանյան 

Հանդիպում

Իրան-Իսրայել հակամարտությունների շղթան դեռեւս շարունակում է աշխարհի ուշադրության առանցքում մնալ, եւ այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: 

— Ի՞նչ տեսակետ ունեք Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Արդյո՞ք Իրանը կարող է երկարաժամկետ շարունակել հրթիռային պատասխանները Իսրայելի դեմ, թե՝ ոչ:

— Հայաստանի Հանրապետության տեսանկյունից՝ նախ եւ առաջ պետք է նշել, որ հիմնականում իրանական կողմը պնդում է, թե հայրենական արտադրության հրթիռներն ունեն բավարար հաճախականություն եւ որակ, ինչը կարող է լուծել նմանատիպ մարտահրավերները։ Իրանի կողմից արձակված 13 հրթիռի օրինակով երեւում է, որ Իրանը բավական երկար ժամանակ կարող է շարունակել հարձակումները։ Ավելին՝ նշվում է, որ ոչ միայն Իրանը, այլեւ իրանական կողմի դաշնակիցները՝ ինչպես շիաների կողմից վերահսկվող խմբավորումները, այնպես էլ որոշ արեւմտյան վերլուծաբանների գնահատմամբ, Իրանը կարող է ունենալ 3000-4000 հրթիռ՝ տարբեր տեսակների։

Իրանական աղբյուրների համաձայն՝ այդ թիվը նույնիսկ ավելի բարձր է։ Բացի այդ, նշվում է, որ եթե իրավիճակը սրվի, Իրանը կարող է ստանալ նաեւ դաշնակից երկրների աջակցություն։ Որպես օրինակ՝ նշվում են Պակիստանը եւ որոշ այլ պետություններ, թեեւ, կարծես թե, այս պահին դրա կարիքը չկա, եւ հիմնական նպատակը շարունակում է մնալ խաղաղության հասնելը։

— Ովքե՞ր են օգնում Իսրայելին Իրանի վրա հարձակում կատարելու գործում, եւ ինչպիսի՞ հետեւանքներ դա կարող է ունենալ։

— Կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը հստակ պարզաբանել եւ առաջ քաշել՝ առանց քաղաքական գաղտնիքների բացահայտման։ Բոլորն արդեն հասկանում են, որ Միացյալ Նահանգները, Բրիտանիան եւ նույնիսկ Ֆրանսիան հայտարարել են, որ եթե համապատասխան կարիք առաջանա, իրենք պատրաստ են աջակցել։ Այն փաստը, որ բրիտանական պաշտպանությունը՝ Քիրկոսի ռազմաբազայում, կամ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը աջակցում են Իսրայելին, նույնպես խոսուն է։ Խոսքը առաջին օրվա օպերացիայի մասին է. Իսրայելը, ըստ որոշ աղբյուրների, չէր կարողանա իրականացնել նման գործողություն՝ առանց Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի համապատասխան ծառայությունների աջակցության՝ հետախուզական տվյալների, կազմակերպչական հարցերի եւ այլնի տեսքով։ Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ, նույնիսկ եթե դա պաշտոնապես չհաստատվի, շատ պարզ է՝ այս պետությունները աջակցում են Իսրայելին։

— Այս ամենը, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ, ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ։

— Հայաստանի ամենամեծ մտահոգություններից մեկը, իհարկե, կապված է ազատության սահմանափակման եւ տարբեր բացասական ազդեցությունների հետ, որոնք կարող են տարածվել Հայաստանի վրա։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ Իրանի թուլության պայմաններում կարող է ակտիվանալ, այսպես կոչված, ադրբեջանաթուրքական տանդեմը եւ փորձել ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Բացի դրանից, չի բացառվում, որ նրանք փորձեն ուժով առաջ մղել Զանգեզուրի միջանցքը եւ նույնիսկ որոշ գործողություններ ձեռնարկեն Սյունիքի մարզում՝ ներառյալ Կապանում, Մեղրիում եւ հարակից տարածքներում։ Այս ամենը հղի է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսական լուրջ հետեւանքներով։ Հայաստանը կարող է ծանր տուժել տնտեսական առումով, քանի որ մեր հիմնական առեւտրային ուղիներից մեկն անցնում է Իրանի տարածքով։ Հարավային ուղղությունից ներկրվում են տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գազ։ Սյունիքի մարզի որոշ բնակավայրեր, մասնավորապես՝ Կապանը եւ Մեղրին, գազ ստանում են Իրանի միջոցով։ Փոխարենը՝ Հայաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին։
Ի դեպ, մոտ մի քանի օր առաջ հարված է եղել նաեւ իրանական ուղղությամբ՝ ենթադրաբար խաթարելով տարանցիկ կապերը։ Եթե իրավիճակը շարունակաբար վատթարանա, ապա հնարավոր է նաեւ, որ սահմանափակվի Հայաստանի գազամատակարարումը։ Բացի գազային ռիսկերից, կարող են առաջանալ նաեւ տնտեսական այլ վնասներ։ Իսկ եթե հարավային հարեւանը վտանգված վիճակում է գտնվում, ապա դա անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առումներով։

— Ո՞ր օբյեկտներն են թիրախավորված եղել իրանական հրթիռների կողմից Իսրայելի տարածքում, եւ ինչպիսի՞ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ դա:

— Պետք է նշեմ, որ Իրանը հայտարարեց եւ ընթացքի մեջ ցույց տվեց, որ իրանական գերձայնային հրթիռները բավականին արդյունավետությամբ են հարվածում Իսրայելին։ Վերջին օրերին էլ խոսվում էր, որ իրանական կողմը հակահարված է հասցրել Իսրայելի պաշտպանության համակարգին՝ պատճառելով զգալի ավերածություններ։

Իսրայելը կամ նրա դաշնակից կողմը տեղեկատվությունը շատ խիստ վերահսկում են, ուստի՝ մենք շատ քիչ տեղեկատվություն ենք ստանում իսրայելական կողմից։ Մինչդեռ իրանական կողմը, չնայած որոշ գրաքննության, առավել բաց է՝ դեսպանատան մակարդակով եւ լրատվական աղբյուրների միջոցով տրամադրելով տեղեկություն։
Աղբյուրների համաձայն՝ Իրանի հարվածները բավականին մեծ վնաս են հասցրել։ Հարված է հասցվել եկեղեցական ինստիտուտին, վերամշակման կենտրոններին, օդանավակայաններին, պաշտպանության նախարարության շենքին եւ մի շարք ենթակառուցվածքների Իսրայելի տարածքում։ Պետք է նշեմ, որ այս ամենը Իսրայելի համար բավականին լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։

— Իրան-Իսրայել հակամարտության տեղեկատվական-քարոզչական ուղեկցման գործում կողմերն ինչպիսի՞ քաղաքականություն են որդեգրել: 

— Այդ ոլորտում բավականին մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է շրջանառվում, եւ ընթացիկ իրավիճակը կարելի է բնութագրել որպես տեղեկատվական եւ քարոզչական պայքար։ Այս առումով, եթե սկզբնական փուլում Իսրայելի դիրքերը բավականին ամուր էին, ապա հատկապես միջազգային մամուլի տեսանկյունից Իսրայելը, արեւմտյան երկրների մեծ մասի կողմից, ներկայացվում է առավել շահեկան դիրքում։ Արեւմտյան մեդիան հիմնականում տարածում է պրոիսրայելական տեղեկատվություն։ Երբ այդ տեղեկատվությունը նույնիսկ ուղղակիորեն պրոիսրայելական չէ, այն այնպիսի ձեւով է մատուցվում, որ Իսրայելը ներկայացվում է որպես զոհ։
Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները եւ այլ եվրոպական պետություններ հայտարարել են, որ հարձակումը եղել է Համասի կողմից։ Այսինքն՝ տեղեկատվության մատուցման ձեւն արդեն իսկ ձեւավորում է ընկալում, որում Իսրայելը պաշտպանական դիրքերում է։ Այդ երկրներում գործող լրատվամիջոցները, բնականաբար, նույն կերպ են ներկայացնում հակամարտությունը։
Այս առումով պետք է նշել, որ Իսրայելի դիրքերը որոշ չափով առավելություն ունեն։ Միեւնույն ժամանակ, Իրանը փորձում է հավասարակշռել տեղեկատվական դաշտը։ Վերջին օրերի զարգացումների ընթացքում Իրանը նույնպես որոշակի հաջողությունների է հասել քարոզչական պայքարում։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ իբր իրանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ զանգահարել են Իսրայելի քաղաքացիներին` ներկայանալով որպես Իսրայելի պաշտպանության համակարգի աշխատակիցներ և նրանցից խնդրել են ուղարկել լուսանկարներ ու տեսագրություններ իրանական հարվածների հետեւանքներից։ Այդ նյութերի մի մասը, բնականաբար, օգտագործվում է քարոզչական նպատակներով։
Այս ամենը փաստում է, որ տեղեկատվական պատերազմն այսօր նույնքան կարեւոր է, որքան` ռազմականը։ Երկու կողմն էլ ակտիվորեն ներգրավված են քարոզչական գործառույթներում՝ ուղղված ինչպես սեփական, այնպես էլ հակառակ կողմի հանրությանը։ Նրանց նպատակն է ազդել հասարակական կարծիքի վրա, թուլացնել հակառակ կողմի ներքին կայունությունը եւ ամրապնդել իրենց դիրքերը միջազգային ասպարեզում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված