Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է

ԱՐՅՈՒՆՈՏ ՀԱՐՍԱՆԻՔ. Զինված հարձակում՝ հարսանիքի ժամանակ. հարսը սպանվել է

Քրեական

Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Ավինյոն քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերից մեկում, հարսանիքի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարսն սպանվել է, իսկ փեսան ծանր վիրավորում է ստացել։ Սպանվել է նաև հարձակվողներից մեկը։ Վիրավորների թվում նաև 13-ամյա երեխա է։

Դիմակավորված զինված անձինք կրակ են բացել, ապա դիմել փախուստի։ Տեղի դատախազը հայտնել է, որ մեքենայով ժամանած ու կրակ բացած կասկածյալները փախել են ոտքով։

Ներկայում տասնյակ ոստիկաններ ու ուղղաթիռ են ներգրավված փախուստի դիմած կասկածյալներին որոնելու գործում։ Նրանց թիվն առայժմ հայտնի չէ։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բռնությունը կարող է կապված լինել թմրանյութերի հետ առնչվող հաշվեհարդարների հետ։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակման պահին սրահում գտնվել է 28 մարդ։

Տեղի իշխանությունները նաև հայտնել են, որ սրահը վարձակալվել էր մարտին՝ հարսանիք կազմակերպելու նպատակով։ Վարձակալողները այդ համայնքի բնակիչներ չեն եղել։

50-ամյա ռեստորանի սեփականատեր Գիյոմ Մոլինասը մտահոգություն է հայտնել, որ այս մահացու հարձակումը կարող է վնասել մոտ 1000 բնակիչ ունեցող գյուղի համբավը։ «Վերջին խոշոր միջադեպն այստեղ տեղի է ունեցել 125 տարի առաջ»,– նշել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ