Նրանք երբեք չեն տեսնում իրենց անարգանքը, որը սկզբում քեզ հրահրել է. Անդրեի քույրը փակագծեր է բացել
Շոու բիզնեսԻնչպես հայտնի է, ամիսներ առաջ Անի Օհանյանը գրառում էր արել՝ ուղղված Անդրեին, որում երգչուհին մեղադրում էր նախկին ամուսնուն բռնության համար։ Անդրեն այս թեման չի մեկնաբանել։
Տևական դադարից հետո հրապարակում է արել երգչի քույրը՝ Անուշ Հովնանյանը, որը նաև Անդրեի պրոդյուսերն է։ Ինստագրամի սթորի բաժնում Անուշը տեղադրել է հոլովակ, որտեղ գրված է․
«Գիտեք՝ ինչ է մանիպուլյացիան։ Դա այն է, երբ մեղադրում են քեզ՝ իրենց թունավոր վարքագծի նկատմամբ քո արձագանքի համար։ Ընդ որում՝ նրանք երբեք չեն տեսնում իրենց անարգանքը, որը սկզբում քեզ հրահրել է»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
