Շնորհակալություն ամեն ինչի համար, Տիկի՛. «Լոկոմոտիվը»` Տիկնիզյանին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հունիսի 22-ին պաշտոնապես ներկայացվել է որպես սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ։
Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ անց Մոսկվայի «Լոկոմոտիվը» հրապարակել է Տիկնիզյանի մոսկովյան ակումբի կազմում անցկացրած խաղերից մի քանի լուսանկար։ Հրապարակմանը կից գրառման մեջ ասվում է.
«Սա վառ պատմություն էր՝ իրական հույզերով, նվիրվածությամբ և բնավորությամբ։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Տիկի՛»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
