Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

Ռուսական գործոնը` Սպերցյանի «Այաքս» տեղափոխության գլխավոր խոչընդոտ

Սպորտ

 

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անունը շարունակում է շրջանառվել, որպես Ամստերդամի «Այաքսի» կարճ ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստի։

«Pantelic Podcast»-ի հաղորդավար և «Այաքսի» երկրպագու Յան Վերդոնկը X հարթակում հայտնել է․

«Չնայած նրան, որ «Այաքսում» Սպերցյանին համարում են բարձրակարգ ֆուտբոլիստ, Սպերցյանը չի միանա թիմին։ Կան այլընտրանքներ, որոնք կապ չունեն ռուսական ֆուտբոլի հետ։ Ինչ-որ առումով ափսոս է, քանի որ Սպերցյանն ունի լավ տարիք և հիանալի ստեղծագործական ունակություններ։ Բայց այլ տարբերակներն էլ, ըստ երևույթին, լավն են»։

ESPN-ը նույնպես հաստատել էր, որ Սպերցյանն այս ամռանն ընդգրկված է «Այաքսի» հիմնական տրանսֆերային թեկնածուների թվում։ Ավելին, հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը դեռ երկու տարի առաջ էլ եղել է ակումբի ուշադրության կենտրոնում, սակայն այդ ժամանակ նրա տրանսֆերը տապալվել էր վերահսկիչ խորհրդի որոշմամբ։ Խորհուրդը գտել էր, որ «Այաքսը» բարոյական տեսանկյունից չպետք է համագործակցի ռուսական ակումբների՝ այս դեպքում «Կրասնոդարի» հետ՝ Ուկրաինայի դեմ ռուսական ներխուժման ֆոնին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ