Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

Սպերցյանը գերազանցել է ռուսական առաջնության մակարդակը. Ալեքսանդր Գրիշին

Սպորտ

 

ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է տեղափոխվի թոփ առաջնության ակումբ, որը կպայքարի մեդալների և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Սպերցյանն արդեն ապացուցել է իրեն ՌՊԼ-ում։ Նա տարեցտարի առաջադիմում է և «Կրասնոդարի» խաղի շարժիչ ուժն է՝ ղեկավարելով թիմը դիրիժորի նման։ Նրա հեռանալը կորուստ կլինի ակումբի համար, բայց պետք է հասկանալ նաև ֆուտբոլիստին։ Նա գերազանցել է ռուսական առաջնության մակարդակը և ցանկանում է խաղալ թոփ ակումբում։

Մարզիկը միշտ ձգտում է ավելիին և ցանկանում է մրցել բարձր մակարդակով։ Կարծում եմ՝ Սպերցյանը հենց դա է փնտրում։ Եթե նա որոշի հեռանալ, խորհուրդ կտայի իսպանական առաջնությունը՝ խաղաոճի և որակի համար։ Պետք է ընտրել թոփ-5 առաջնություններից մեկը և ակումբ, որը պայքարում է մեդալների ու Չեմպիոնների լիգայի համար, — ասել է Գրիշինը «Все на Матч!» հաղորդման եթերում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ