«ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿԻ ԴԵՄ ԹԵԺ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ ԷՐ ԻՆՁ ՄՈՏ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՅՈԹԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել վերջերս Ռումինիայում կայացած Բազկամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկած, ոսկե մեդալ նվաճած, տղամարդկանց հավաքականի անդամ, Մ23 տարիքային խմբում հանդես եկած, Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր փայլուն հաղթանակը.
- Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Հակառակորդներս Մոլդովայի, Սլովակիայի, Վրաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն էին։ Բոլորն էլ շատ ուժեղ էին։ Թուրք մարզիկի դեմ թեժ պայքարում հաղթելու ցանկությունը շատ մեծ էր ինձ մոտ։ Ամենաբարդը կարող եմ թուրքի հետ պայքարը համարել։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել ու ծածանել մեր երկրի դրոշը։ Բազկամարտը, բավականին լավ զարգացած մարզաձև է մեր երկրում։ Մեր հաղթանակների շնորհիվ ամբողջ աշխարհամասն է ճանաչում մեր երկիրը։ Ուզում էի մասնակցել նաև մեծահասակների պայքարին, ափսոս, չկարողացա վիզայի հետ կապված խնդիրների պատճառով։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
