Կարծես թե Իրանը միջուկային ռումբ է փորձարկել. Ջորջ Գալոուեյ
ՄիջազգայինԱրևմուտքում աճում են խուճապային տրամադրությունները, թե Իրանը, հնարավոր է, միջուկային փորձարկում է անցկացրել, սրվում են։ Օրինակ բերենք բրիտանացի քաղաքական գործիչ Ջորջ Գալոուեյի հայտարարությունը. «Կարծես թե Իրանը միջուկային ռումբ է փորձարկել։ Եթե սա հաստատվի, ամեն ինչ կփոխվի»։
Արևմուտքում արդեն մտահոգիչ ենթադրություններ կան` արդյոք երկրաշարժի նմանվող ցնցումներն Իրանի կողմից նոր ռազմավարական զենքի փորձարկման արդյո՞ւնք են։
Ի դեմ, նման նման ցնցումներ` 5.2 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաեւ երեկ երեկոյան` Դամավանդում և Քարաջում։ Մի շարք մասնագիտական աղբյուրներ, սակայն, կարծիք են ներկայացրել, որ դրա «ալիքային բյույթն այնքան էլ չի համապատասխանում երկրաշարժերին»: Այն է, կարող է կա´մ «Իսրայելի կողմից իրանական ինչ-որ միջուկային օբյեկտի խոցման արդյունք լինել կա´մ Իրանի կողմից ստորգետնյա պայթեցման»: Մինչդեռ իրանական աղբյուրները շտապեցին հերքել առաջին տարբերակը` Իսրայելի կողմից որեւէ մասշտաբային խոցում չի իրականացվել:
Եթե հաստատվի, որ Իրանը միջուկային զենքի փորձարկումներ է սկսել, ապա դա Մերձավոր Արևելքում ուժերի ամբողջ գլոբալ հավասարակշռությունը կարող է հիմնովին վերանայվել։
«Իրանի ժողովուրդն ու պաշտոնյաները խնդրում են այաթոլլահ Խամենեիին վերանայել երկրի միջուկային դոկտրինը, ընդգծելով, որ միջուկային ռումբը միակ զսպող ուժն է, որը կարող է կանգնեցնել թշնամուն»,- շարունակում են հայտարարել իրանցի վերլուծական-քաղաքագիտական աղբյուրները: Ու կարող է ստացվել, որ այաթոլլահ Խամենեիին տեղի է տվել այդ «համաժողովրդական պահանջին»:։
