Գործարքը դեռ ավարտված չէ, վաղ է վերջնական հայտարարություններ անել. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Տիկնիզյանի տրանսֆերի մասին
Սպորտ
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը հայտարարել է, որ Նաիր Տիկնիզյանի սկանդալային հարցազրույցը որևէ կերպ չի ազդել նրա՝ բելգրադյան «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության որոշման վրա:
«Տիկնիզյանի հեռանալու որոշումը միայն իր ցանկությունն էր: Հարցազրույցը ոչ մի կերպ չի ազդել: Դա հուզական պոռթկում էր: Նա ցանկանում էր փոխել միջավայրը և փորձել իր ուժերը եվրոպական ակումբում: Հուսով ենք՝ դա նրան օգուտ կբերի: Շնորհակալություն ենք հայտնում Նաիրին «Լոկոմոտիվում» անցկացրած ժամանակի և խաղերի համար: Սակայն գործարքը դեռ ավարտված չէ, և վաղ է վերջնական հայտարարություններ անել»,- «Матч ТВ»-ին ասել է Գալակտիոնովը:
