Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի Հայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան Կիևը կրկին զանգվածային հարձակման տակ է Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան Բելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան

ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՇԵՄԻՆ ԵՐԿԻՐՆ ԱՅՍՊԵՍ ԻՐԱՐ ԽԱՌՆԵՑ

Միջազգային

­Միայն փաս­տը, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին նման ծայ­րա­հեղ լար­ված ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը հեր­թա­կան ոչ պա­կաս ծայ­րա­հեղ լար­ված ի­րա­վի­ճա­կ սար­քեց Հա­յաս­տա­նի ներ­սում, ար­դեն իսկ հեր­թա­կան ան­գամ է պարզ ակ­նար­կում Հա­յաս­տա­նի այս վեր­ջին մնա­ցորդ­ներն ան­գամ «վա­րի տա­լու» նրա նկրտում­նե­րի մա­սին: Ա­ռա­վել եւս, որ այս­պես ա­մեն ինչ խառ­նե­լով, նա վա­զում է, ինչ­պես հա­մա­ցան­ցում են կա­տա­կում, «հո­րանց տուն»՝ Թուր­քիա:

ՄԵԿ ՇՂԹԱՅԻ ԴԵՏԱԼՆԵՐԸ

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին մոտ մեկ ամս­վա զար­գա­ցում­նե­րը գա­լիս են հու­շե­լու, որ Հա­յաս­տա­նի այս «ներ­սի ու դրսի» պատ­մութ­յուն­նե­րը ոչ թե ի­րար զու­գա­հեռ ինչ-որ գոր­ծըն­թաց­ներ են, այլ մեկ միաս­նա­կան շղթա­յի օ­ղակ­ներ: Հի­շեց­նենք, մեկ ա­միս ա­ռաջ Վե­հա­փա­ռը Մինս­կում էր, եւ, ինչ­պես մի շարք աղբ­յուր­ներ են հու­շում, բա­վա­կա­նին լուրջ հան­դի­պում­ներ է ու­նե­ցել: Դ­րան էլ հա­ջոր­դեց նրա մաս­նակ­ցութ­յամբ Ար­ցա­խի թե­մա­յով խո­շոր մի­ջո­ցա­ռու­մը: Ան­մի­ջա­պես էլ ա­լիեւ­յան շնի­կի ֆունկ­ցիա կա­տա­րող ոմն Փա­շա­զա­դեն սկսեց վայ­րա­հա­չել` Հա­յոց ե­կե­ղե­ցու հետ կապ­ված: Դ­րա­նից մեկ-եր­կու օր անց էլ Նի­կո­լը սկսեց Ե­կե­ղե­ցու վրա իր հար­ձա­կում­նե­րը: Պա­տա­հա­կան հա­մընկ­նում­նե՞ր էին. լավ է­լի:

Այս ըն­թաց­քում հա­յաս­տան­յան տար­բեր աղբ­յուր­նե­րի կող­մից քիչ չեն գնա­հա­տում­նե­րը, որ Նի­կո­լի այդ հա­կաե­կե­ղե­ցա­կան ար­շա­վը պետք է կա­պել Բաք­վի հրա­հանգ­նե­րի հետ: Ա­սենք այս­պես. Նի­կոլն ի զո­րու չէ փո­խել Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը, եւ ե­կել է պա­հանջ, որ դրա փո­խա­րեն նա պետք է վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նի Ե­կե­ղե­ցին: Շատ հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով. Ար­ցա­խի հետ կապ­ված՝ Վե­հա­փա­ռի մաս­նակ­ցութ­յամբ տե­ղի ու­նե­ցած մի­ջո­ցա­ռու­մը ե­կավ հու­շե­լու, որ ե­թե ան­գամ Նի­կոլն այս պա­հին ինչ-որ փաս­տա­թուղթ ստո­րագ­րի Ա­լիե­ւի հետ, մեկ է, հայ­կա­կան կա­րե­ւո­րա­գույն կա­ռույ­ցը, որն իր գո­յութ­յան ըն­թաց­քում բա­զում նի­կոլ­ներ է տե­սել եւ հաս­տատ այս մե­կին էլ «կմար­սի», ար­ցախ­յան թե­ման օ­րա­կար­գից չի հա­նե­լու: Կարճ ա­սած, Նի­կո­լը կստո­րագ­րի, թե՝ ոչ, դա Ա­լիե­ւի հա­մար վերջ­նա­կան լու­ծում չէ: Սա­կայն Բաք­վի հա­մար մեկ այլ խնդիր եւս այս ըն­թաց­քում սկսել է հա­սու­նա­նալ՝ ժա­մա­նա­կը: Այն է, ե­թե 2021թ.-ին Նի­կո­լը դեռ ո­րո­շա­կի ժա­մա­նակ ու­ներ եւ կա­րող էր կա­մաց-կա­մաց Ա­լիե­ւի պա­հանջ­նե­րը կա­տա­րել, ա­պա հի­մա դա է, որ դար­ձել է ա­նո­րոշ: Մո­տա­վո­րա­պես այս աշ­նան կե­սե­րից-վեր­ջե­րից Հա­յաս­տա­նը մտնե­լու է նա­խընտ­րա­կան փուլ, եւ ա­մե­նա­մեծ հա­վա­նա­կա­նութ­յունն այն է, որ ե­թե ան­գամ Նի­կո­լը կա­րո­ղա­նա ե­ղած-չե­ղած բո­լոր ռե­սուրս­նե­րի ու լծակ­նե­րի կի­րառ­մամբ վե­րար­տադր­վել, ա­պա, մեկ է, շատ քիչ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ կպահ­պա­նի այն բա­ցար­ձակ, մո­նո­պո­լիս­տա­կան իշ­խա­նութ­յու­նը, որն այս պա­հին ու­նի եւ ո­րի հաշ­վին կա­րող է ա­մեն մի կա­պի­տալիս­տա­կան ո­րո­շում «դա­կել»: Էլ չա­սած, որ բա­վա­կա­նին մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ ծայրա­­հեղ բա­ցա­սա­կան վար­կա­նի­շի դաշտ մտած Նի­կոլն ան­գամ բո­լոր ռե­սուրս­նե­րով չի կա­րող վե­րար­տադր­վել, քա­նի որ եր­բեմ­նի ար­տա­քին ա­ջակ­ցութ­յու­նը չու­նի: Ռու­սաս­տա­նում ա­ճում է նրա հան­դեպ թշնա­ման­քը, ԱՄՆ-ի ներ­կա վար­չա­կար­գը «բա­րեւ տալ» ան­գամ չի ու­զում, չեն լի­նի նաեւ USAID-ի եւ այդ տի­պի փո­ղե­րը: Ճիշտ է, կա լի­բե­րա­լա­կան ա­ջակ­ցութ­յու­նը, բայց այդ թեւն այն­քան է թու­լա­ցել կամ զբաղ­ված է սե­փա­կան գոր­ծե­րով, որ Նի­կո­լի վե­րար­տադր­ման հար­ցում «հե­ղա­փո­խա­կան ար­ժեք» այ­լեւս հա­զիվ թե կա­րո­ղա­նա ներ­կա­յաց­նել, ա­ռա­վել եւս՝ մեկ տա­րուց:

Այ­սինքն, այն, ի­նչը թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը ցան­կա­նում է Նի­կո­լից ստա­նալ, պետք է հասց­նի վերց­նել ա­մե­նաու­շը մին­չեւ աշ­նան կե­սեր-վեր­ջերը, քա­նի դեռ այդ նա­խընտ­րա­կան թո­հու­բո­հը չի սկսվել: Հաշ­վի առ­նե­լով, որ թեեւ, ան­կախ Նի­կո­լի լի­նել-չլի­նե­լուց, կա նաեւ ու­ժով այդ ա­մե­նը վերց­նե­լու տար­բե­րա­կը: Սա­կայն կա այն գոր­ծո­նը, ո­րը Նի­կո­լին այդ­պես էլ չհա­ջող­վեց հաղ­թա­հա­րել: Խոս­քը` Հա­յաս­տա­նում ՌԴ-ի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան, փաս­տա­ցի ՀԱՊԿ ան­դամ լի­նե­լու եւ հայ-ռու­սա­կան ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան հին պայ­մա­նագ­րե­րի մա­սին է: Այն ի­մաս­տով, որ Ս­յու­նի­քը պո­կե­լը խո­շո­րա­գույն խնդիր է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ մի­գու­ցե Հա­յաս­տա­նից էլ ա­ռաջ, Ռու­սաս­տա­նի հա­մար:

­Գանք մյուս կող­մից. այն, որ մին­չեւ ա­ռա­ջի­կա ա­շուն Նի­կո­լը կա­րող է ա­մեն մի կոր­ծա­նա­րար ո­րոշ­ման գնալ, դա ե­րե­ւի հաս­կա­նում են նաեւ Մոսկ­վա­յում: Մոսկ­վա­յից այս ըն­թաց­քում, հի­շեց­նենք, մի շարք լուրջ ազ­դակ­ներ ե­ղան, այդ թվում՝ միան­գա­մայն բարձ­րաս­տի­ճան այ­ցե­րի տես­քով: Բայց այն, որ Նի­կո­լը ո­րո­շել է վա­զել Էր­դո­ղա­նի մոտ, դա, թե­րեւս, Մոսկ­վա­յի հա­մար կա­րող է եզ­րա­կա­ցութ­յան հիմք դառ­նալ, որ Նի­կոլն այդ բո­լոր ազ­դակ­նե­րը մեր­ժել է: Ա­ռա­վել եւս, երբ սկսվեց Ե­կե­ղե­ցու դեմ նման ար­շա­վը:

ԸՆԴԴԵՄ ՄՈՍԿՎԱՅԻ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը, թուր­քա­կան այ­ցի շե­մին, գնաց հա­ջորդ սկան­դա­լին՝ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի կա­լա­նա­վոր­մա­նը: Այն տպա­վո­րութ­յունն է, որ Նի­կո­լի մոտ ձե­ւա­վոր­վել էր այն հա­մոզ­մուն­քը, թե Կա­րա­պետ­յա­նին ու­ղար­կել են Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յուն կազ­մա­կեր­պե­լու: Ա­ռա­վել եւս, որ նրա խոս­նակ Նա­զե­լի Բաղ­դա­սար­յա­նը, Կա­րա­պետ­յա­նի շուրջ աղ­մու­կը պայ­թե­լուն պես, հայ­տա­րա­րեց. «Ինք­նա­կոչ սրբա­դաս­վա­ծը (ո­րի պատ­կե­րը Մայր Ա­թո­ռի գան­ձա­րա­նում է) հյու­սի­սից ստա­ցած դա­սա­կան «մե­տո­դիչ­կա­յով» ո­րո­շել է հա­յաս­տան­յան ներ­քին օ­րա­կար­գե­րին խառն­վել… Հա­յաս­տա­նը ծայ­րա­գա­վառ դարձ­նե­լու սրանց փոր­ձերն ա­պարդ­յուն են»: Իսկ սա նման է Ռու­սաս­տա­նի հաս­ցեին միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նար­կի: Ա­վե­լին, երբ Նի­կո­լը ներ­սից եւ ռու­սա­կան դաշ­տից (այդ թվում՝ ԱԳՆ-ի խո­ղո­վակ­նե­րով) ե­կած ծայ­րա­հեղ լուրջ քննա­դա­տութ­յու­նից, այս­քան մեծ աղ­մու­կից հե­տո գնաց այն­պի­սի քայ­լի, ինչ­պի­սին է «մա­տից ծծած» մե­ղադ­րանք­նե­րով ՌԴ քա­ղա­քա­ցի, հսկա­յա­կան կշիռ եւ «թի­կունք» ու­նե­ցող Կա­րա­պետ­յա­նի կար­գի գոր­ծ­չին կա­լա­նա­վո­րե­լը, դա եւս միան­գա­մայն պար­զո­րոշ է ակ­նար­կում նրա սու­պեր­վա­խե­րի մա­սին, թե՝ Կա­րա­պետ­յա­նին Մոսկ­վա­յից ու­ղար­կել են ի­րեն թախ­տից գցե­լու:

Ի­րա­կա­նում Կա­րա­պետ­յանն ինք­նու­րո՞ւյն է կանգ­նել Հա­յոց ե­կե­ղե­ցու կող­քին, թե՞ ու­ղար­կել են, ին­քը կի­մա­նա: Բայց ան­կախ ան­գամ այդ հար­ցից, միայն այն, որ նա կանգ­նեց Հայոց եկե­ղե­ցու կող­քին, ար­դեն իսկ ո­րո­շա­կի մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նում են: Այ­սինքն, այդ ա­ջակ­ցութ­յու­նը գործ­նա­կա­նում զրո­յաց­նում է Ե­կե­ղե­ցու գլխին ինչ-որ ձեռ­նա­սուն հո­գե­ւո­րա­կան­նե­րի կար­գե­լու նի­կոլ­յան ծրագ­րե­րը: Եվ հենց միայն այն ծայ­րա­հեղ ա­պօ­րի­նութ­յու­նը, ո­րին գնաց Նի­կո­լը, իր հեր­թին է հու­շում, թե նա Ե­կե­ղե­ցին զավ­թե­լու այդ ծրագ­րե­րին ինչ կար­գի կա­րե­ւո­րութ­յուն էր տա­լիս: Եվ միայն այն, որ այս ա­մե­նը ծա­վալ­վեց Թուր­քիա այ­ցի շե­մին, նո­րից ու նո­րից է ակ­նար­կում, որ այդ հա­կաե­կե­ղե­ցա­կան ծրագ­րե­րը պետք է կա­պել հենց թուր­քա­կան այ­ցի հետ:

ՈՒ ՆՈՐԻՑ՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ»

Այս­պի­սով, ի՞նչ կա­րող ենք սպա­սել այդ թուր­քա­կան աշ­խա­տան­քա­յին այ­ցից: Թե ին­չու է մեկ­նում, ոչ մի պաշ­տո­նա­կան բա­ցատ­րութ­յուն չկա. ըն­դա­մե­նը ներ­կա­յաց­րել են. «2025 թ. հու­նի­սի 20-ին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յանն աշ­խա­տան­քա­յին այ­ցով մեկ­նե­լու է Թուր­քիա»: Նի­կոլն էլ ըն­դա­մե­նը բա­ցատ­րեց, թե՝ կող­մե­րի միջեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան հա­մա­ձայն բո­վան­դա­կութ­յու­նը պետք է փակ պահ­վի մինչեւ հան­դի­պում: Այն տպա­վո­րութ­յունն է, որ ան­գամ Նի­կո­լի շրջա­պա­տում են հաս­կա­նում՝ այդ այցն այն կար­գի ա­նըն­դու­նե­լի կա­րող է լի­նել հա­յութ­յան հա­մար, որ ան­գամ նպա­տա­կը պետք չէ ներ­կա­յաց­նել:

Մ­յուս կող­մից, հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լից մեկ օր շուտ Ա­լիե­ւը մեկ­նեց Թուր­քիա, դժվար չէ հաս­կա­նալ, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան Նի­կո­լի այ­ցի ժա­մա­նակ հիմ­նա­կան է լի­նե­լու: Իսկ այդ թե­մա­տի­կա­յում մեկ հիմ­նա­կան հարց է՝ Նի­կո­լը կա­տա­րե­լո՞ւ է Ա­լիե­ւի նա­խա­պայ­ման­նե­րը՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը ստո­րագ­րե­լու հա­մար: Բայց, ե­թե հաշ­վի ենք առ­նում, որ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը եւս սկսել է շտա­պել այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լու հար­ցում, ա­պա միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան տեսք է ստա­նում, որ Ա­լիե­ւը կա­րող է Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու ա­նի­րա­կա­նաց­նե­լի պայ­մա­նը փո­խել Հա­յոց ե­կե­ղե­ցուն ճնշե­լու պայ­մա­նով: Իսկ այդ դեպ­քում կնշա­նա­կի, որ Նի­կո­լը Թուր­քիա­յում պետք է հաշ­վետ­վութ­յուն տա՝ կա­րո՞ղ է այդ հար­ցը լու­ծել:

Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լը Սահ­մա­նադ­րութ­յու­նը կփո­խի, թե Ե­կե­ղե­ցու հար­ցը կլու­ծի, Ա­լիե­ւի հա­մար դա ու­նի այս ի­մաս­տը՝ ինչ-որ չա­փով ե­րաշ­խիք, որ Նի­կո­լի չլի­նե­լու դեպ­քում հա­յաս­տան­յան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րը չեն կա­րող նրա հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երը չե­ղար­կել: Մինչ­դեռ ա­մե­նե­ւին էլ դա չէ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մե­խը, այլ, թե դրա­նում կամ մի­գու­ցե դրան կից հա­վել­ված­նե­րում ի՞նչ լու­ծում է տրվե­լու կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցին: Այլ կերպ ա­սած՝ «Զան­գե­զուրի մի­ջանցք», այդ տեր­մի­նի ա­մե­նա­հիմ­նա­կան ի­մաս­տով, լի­նե­լո՞ւ է, թե՝ ոչ: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը, Մոսկ­վա­յի հետ Ա­լիե­ւի հա­կա­սութ­յուն­նե­րը, թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­մար հենց այս պա­հին «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը նո­րից գործ­նա­կան տեսք է ստա­նում, ին­չը Բա­քուն չի էլ թաքց­նում:

Իսկ ա­հա նի­կո­լա­կան թե­ւը, Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի հետ կապ­ված պատ­մութ­յու­նը գրե­թե ան­թա­քույց ներ­կա­յաց­նե­լով, որ­պես Մոսկ­վա­յի կող­մից ի­րեն «թախ­տից գցե­լու» փորձ, դրա տո­ղա­տա­կե­րում ա­կա­մա խոս­տո­վա­նեց, թե, մի­գու­ցե իր պատ­կե­րաց­մամբ, Մոսկ­վան ու­նի ի­րեն «թախ­տից գցե­լու» պատ­ճառ: Այն է, կա­տա­րել է կամ պատ­րաստ­վում է կա­տա­րել քայլ, ո­րը հաս­տատ Մոսկ­վա­յում գնա­հա­տե­լու են որ­պես ծայ­րա­հեղ ա­նըն­դու­նե­լի: Ու նո­րից գնում-հաս­նում ենք «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տես­լա­կա­նին, ա­վե­լի կոնկ­րետ, որ Նի­կո­լը կա­րող է դա ստո­րագ­րել: Ա­լիեւն իր հեր­թին է «թռել» նո­յեմ­բե­րի 9-ի գոր­ծըն­թա­ցից եւ պա­հը հար­մար է հա­մա­րում դա ստո­րագ­րե­լու հա­մար: Էր­դո­ղանն էլ դառ­նում է դրա «քա­վո­րը»:

Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով Ի­րա­նի շուրջ ներ­կա ի­րա­վի­ճա­կը, դա միան­գա­մայն ռեալ ծրագ­րի տեսք ու­նի: Միայն թե դեռ եր­կու գոր­ծոն մնում է: Նախ, Կա­րա­պետ­յա­նին նստեց­րել են, թե՝ ոչ, դա Ե­կե­ղե­ցին ի­րե­նով ա­նե­լու Նի­կո­լի շան­սերն ա­մե­նե­ւին էլ չի ա­վե­լաց­նում: Երկ­րոր­դը. ռեակ­ցիան, որ ե­կավ Մոսկ­վա­յից, հու­շում է, որ ան­կախ այս ա­մե­նից, Մոսկ­վան չի պատ­րաստ­վում այս տա­րա­ծաշր­ջա­նը նվի­րել Էր­դո­ղա­նին: Մ­նա­ցածն էլ կախ­ված է ի­րա­նա­կան եւ ուկ­րաի­նա­կան հա­կա­մարտութ­յուն­նե­րի ըն­թաց­քից:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված