ՀԱՅ ՔԻՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՀունիսի 22-25-ը, Հայաստանի Քիքբռնցքամարտի WKF հավաքականը Արթուր Արշակյանի գլխավորությամբ կմասնակցի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք Եվրոպայի օֆիցիալ առաջնությանը, որտեղ կմասնակցեն 35 պետությունների ներկայացուցիչներ։ Արթուր Արշակյանը, ով գլխավորում է հավաքականը, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց.
- «Սա շատ կարևորագույն մրցաշար է։ Հայաստանը կներկայացնենք երեք մարզիկներով, նրանք են. Հովհաննես Բաղմանյանը 54 կգ, հանդես եկա 18 +, Կարեն Գրիգորյանը 60 կգ, 18+ և Սամվել Բաղմանյանը 30 կգ, 18+։Մեր մարզիկները շուրջ 2 ամիս, օրը 2 մարզումային փուլ են անցել ու գտնվում են շատ լավ մարզավիճակում։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կստացվի։ Հաջողություն մեր մարզիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
