Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Ես քահանայի մորուքը թրաշեցի, 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց. Վարդան Ղուկասյան

Ներքաղաքական

Երբ որ մեկը ընդհանրապես սխալ է անում, երբ որ բարձրաձայնում ես այդ սխալը, այստեղ երկու հարց կա՝ ուզո՞ւմ ես ինքը ուղղվի, թե ուզո՞ւմ ես քարկոծես: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

 

«Ես տեսնում եմ, որ իրենք ուզում են քարկոծել, իրենք այդ բարոյական իրավունքը չունեն, իրենք Գրիգոր Լուսավորիչը չեն, Սահակ Պարթևն ու Մերսոպ Մաշտոցը չեն, Ներսես Մեծը չեն, որ գան զգաստացնեն Եկեղեցուն: Աշխարհի ո՞ր եկեղեցին նմանատիպ խնդիրներ չունի: Աշխարհում ո՞վ է տեսել, որ երկրի առաջին դեմքը Հայոց Կաթողիկոսին բան ասի»,– ասել է նա։

 

Ղուկասյանի խոսքով՝ Ղուկասյանի խոսքով՝ եկեղեցական նեղ խնդիրները իշխանության ներկայացուցիչների «խելքի բանը չեն»։

 

«Լենինականի ժամանակ քահանային տարանք, մորուքը թրաշեցինք, ես 25 օր հետո խփվեցի, Աստված ինձ պատժեց, այո՛, որովհետև օծված էր այդ մորուքը, ես իրավունք չունեի, որովհետև ես Գրիգոր Նարեկացուն չէի մեղա ասում ․․․ պատիժը իրենց գլխին կթափի, իրենք գիտեն՝ դե այդպես հե՞շտ է Կաթողիկոսին բան ասելը, երեք օծություն կա իր վրա»,– ասել է Գյումրու քաղաքապետը։

 

Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ թե ուզում են Եկեղեցին մաքրվի, այլ քանդում են։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ