ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԵՆԱՄԱՐՏ ԿՈՒՆԵՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ՍպորտՀայաստանի Բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ, Աշխարհի հավաքականի կազմում կանցկացնի պրոֆեսիոնալ մենամարտ։ Հունիսի 21-ին, ՌԴ Սանկտ
- Պետերբուրգ քաղաքում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ժամանակ Ռուսաստանի ընտրանին կմրցի աշխարհի հավաքականի հետ։ Արթուր Բազեյանի մրցակիցը Վսեվոլոդ Շումկովն է։ Մեր կաշվե ձեռնոցի մարտիկը մրցավայր կմեկնի հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
