Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը` Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում
ՍպորտՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի և Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը:
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Հայկ Խլոյանը (97 կգ):