Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

Նոր մարզիչն ունի իր պահանջները. Մխիթարյանը` աշխարհի ակումբային առաջնության խաղերի մասին

Սպորտ

 

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրի խաղը «Մոնտերեյի» հետ՝ խոսելով թիմի ելույթի, նոր մարզչի պահանջների և առաջիկա մարտահրավերների մասին։

«Կարծում եմ՝ այսօր կարող էինք հաղթել։ Չհաջողվեց խփել երկրորդ գոլը, թեև մի քանի հնարավորություն ունեինք։ Տուգանայինի ժամանակ բավականաչափ կենտրոնացված չէինք, բայց լավ արձագանքեցինք՝ հավասարեցնելով հաշիվը։

Հիմա կենտրոնանում ենք առաջիկա խաղերի վրա։ Պետք է ավելացնենք։  Նոր մարզիչն ունի իր պահանջները, և մենք ամեն ինչ կանենք՝ հաղթանակներ տանելու համար։

Այս մրցաշրջանը երկար և դժվար էր։ Սա իմ 60-րդ խաղն էր։ Շատ խաղացողներ հանդես են եկել նաև ազգային հավաքականներում։ Դժվար է, բայց մենք ամեն ջանք կգործադրենք՝ հաջորդ երկու խաղերում հաղթելու համար»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ