Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել

Ներքաղաքական

Ադրբեջանում պահվող հայ գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա հաստատեց, որ հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, որոնց անունները նրանց փոխանցել էին Կարմիր խաչի հայ գործընկերները։

«Նրանց փոխանցվել են ծանրոցներ նրանց ընտանիքների կողմից, հնարավորություն են ստացել հեռախոսով խոսել իրենց հարազատների հետ», - ասաց Ամատունին։ Հանդիպումները անցել են ընդունված գործընթացի համաձայն՝ գերիներն ունեցել են առանձին հանդիպումներ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։ Ամատունին հաստատեց, որ ներկայացուցիչները այցելել են նաև գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նրանք Ադրբեջանում պահվողների թիվ ունեն, սակայն չեն կարող այն հրապարակել։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ