Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՌԵԱԼ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳՆ ԻՐԱՆՈՒՄ

Միջազգային

­Շա­րու­նա­կում են նո­րա­նոր պնդում­ներ ի հայտ գալ Ադր­բե­ջա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի տա­րած­քից դե­պի Ի­րան ա­նօ­դա­չու­նե­րի ար­ձակ­ման մա­սին: Օ­րի­նակ, նա­խօ­րեին նման տե­ղե­կութ­յուն հայտ­նեց ի­րան­ցի քա­ղա­քա­գետ Սա­լար Սեյֆը, թե՝ Իս­րա­յելն ԱԹՍ-ներ է ար­ձա­կել Նա­խիջ­եւա­նից եւ Ղա­րա­բա­ղից: Կամ, ա­սենք, որ ա­նօ­դա­չու­ներ են ար­ձակ­վել կասպ­յան տի­րույ­թից, եւ այդ­պես շա­րու­նակ:

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՐՐԻ ՌԻՍԿԵՐԸ

­Թեեւ Ի­րա­նի տա­րած­քին Ադր­բե­ջա­նից հասց­ված հար­ված­նե­րի մա­սին խո­սակ­ցութ­յուն­ներ կան ի­րա­նա-իս­րա­յել­յան այս սրա­ցում­նե­րի հենց ա­ռա­ջին օր­վա­նից, սա­կայն գո­նե ի­րա­նա­կան պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը դեռ կա´մ կոնկ­րետ փաս­տեր չու­նեն, կա´մ պար­զա­պես խու­սա­փում են այդ թե­ման ա­ռաջին պլան մղել՝ հա­կա­մար­տութ­յան նոր ուղ­ղութ­յուն չա­ռա­ջաց­նե­լու հա­մար: Այն հաշ­վար­կով, որ ե­թե ան­գամ մեկ նման հաս­տատ­ված փաստ պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վի, ա­պա Թեհ­րանն ար­դեն պար­զա­պես ստիպ­ված է լի­նե­լու պա­տաս­խա­նել՝ հար­ված­ներ հասց­նե­լով առն­վազն ա­նօ­դա­չու­նե­րի ար­ձակ­ման գո­տի­նե­րին: Մ­յուս կող­մից, կա­րե­լի է նկա­տել, որ Ա­լիե­ւը եւս աշ­խա­տում է ա­ռանձ­նա­պես աչ­քի չընկ­նել որ­պես իս­րա­յե­լա­կան դաշ­նա­կից կամ Ի­րա­նի հա­կա­ռա­կորդ, թե­րեւս հաս­կա­նա­լով, որ դրա­նով կա­րող է նախ՝ իր դեմ հա­նել ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հը, գու­մա­րած Մոսկ­վա­յին եւ Պե­կի­նին: Նաեւ, երբ ի­րա­նա-իս­րա­յել­յան հա­կա­մար­տութ­յան ել­քը մնում է առն­վազն ա­նո­րոշ, ա­պա դրան ու­ղիղ, ա­ռա­վել եւս՝ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում ինչ-որ կերպ խառն­վե­լը ոչ պա­կաս ա­նո­րոշ հե­տե­ւանք­նե­րով է հղի:

­Բայց չնա­յած այս երկ­կողմ պաշ­տո­նա­կան լռութ­յա­նը, ա­լիեւ­յան ա­նօ­դա­չու­նե­րի թե­ման շա­րու­նա­կում է մնալ օ­րա­կար­գում: Ըստ այդմ էլ, պա­տա­հա­կան չէ, որ ի­րա­նա­կան ոչ պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը բա­վա­կա­նին պեր­ճա­խոս մե­սիջ­ներ պար­բե­րա­բար հղում են Բաք­վի հաս­ցեին: Կա­րե­լի է օ­րի­նակ հա­մա­րել Ի­րա­նա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած աղբ­յու­րի նման գրա­ռու­մը. «Ներ­կա ի­րա­վի­ճա­կում, ե­թե ադր­բե­ջա­նա­կան պե­տութ­յու­նը հե­տա­խու­զա­կան կամ օ­պե­րա­տիվ ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րի Իս­րա­յե­լին, Ար­եւել­յան եւ Արեւմտ­յան Ադր­բե­ջա­նի, Ար­դա­բի­լի եւ Զան­ջա­նի ար­ժա­նա­պա­տիվ եւ հ­պարտ ժո­ղո­վուր­դը եր­բեք չի մո­ռա­նա այս դա­վա­ճա­նութ­յու­նը: Իս­կա­պե՞ս  սա էր նկա­տի ու­նենում Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի շուր­թե­րից այդ­քան հա­ճախ լսվող կար­գա­խո­սը՝ «մեկ ար­յուն, մեկ ժո­ղո­վուրդ»: Իս­րա­յե­լի կող­մից ա­մե­նա­շա­տ հար­ձակ­ման են­թարկ­ված քա­ղա­քը Թավ­րիզն է։ Մի՞­թե Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի պա­տի­վը չի տու­ժում այն ​​փաս­տից, որ ի­րան­ցի ադր­բե­ջան­ցի­նե­րը նա­հա­տակ­ներ են դառ­նում»: Սա մեկ բան է նշա­նա­կում, որ ի­րա­նա­կան ո­րո­շա­կի կա­ռույց­ներ, չնա­յած ընդ­հա­նուր թո­հու­բո­հին, կամ մի­գու­ցե ընդ­հա­նուր վտան­գը գո­նե չթե­րագ­նա­հա­տե­լու հա­մար ու­շադ­րութ­յամբ հե­տե­ւում են ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յա­նը: Ա­վե­լի կոնկ­րետ, որ այդ ուղ­ղութ­յու­նը հա­մա­րում են վտան­գա­վոր, ըստ այդմ էլ՝ ու­շադ­րութ­յան են­թա­կա:

Ու դա հենց այն­պես չէ, հաշ­վի առ­նե­լով այն բա­վա­կա­նին մե­ծա­քա­նակ թյուր­քա­կան տար­րը, ո­րը բնակ­վում է Ի­րա­նում: Պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, թուր­քա­գետ Վա­րու­ժան Գե­ղամ­յա­նը նկա­րագ­րում է նման պատ­կեր. «Ի­րա­նի վրա բազ­մա­կող­մա­նի ճնշու­մը շա­րու­նակ­վում է։ Եվ որ­քան այն խո­րա­նում է, այն­քան ա­վե­լի ակ­տիվ կդառ­նան տա­րի­ներ շա­րու­նակ մշակ­ված եւ թաքց­ված թուրք-ադր­բե­ջա­նա­կան պանթ­յուր­քա­կան խմբա­վո­րում­նե­րը՝ փոր­ձե­լով ներ­սից բա­ժա­նել եւ­ ոչն­չաց­նել ի­րա­նա­կան պե­տութ­յու­նը: Հետ­եւա­բար, պա­տա­հա­կան չէ, որ հենց այս օ­րե­րին է, որ թուր­քա­կան վեր­լու­ծա­կան եւ­ առ­ցանց հա­մայնքն ար­դեն սկսել է ակ­տի­վո­րեն քննար­կել Ի­րա­նում բնակ­վող թյուր­քա­լե­զու քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի հար­ցը: Կից նկա­րը (լու­սան­կա­րում) նման օ­րի­նակ­նե­րից մեկն է. քար­տե­զի վրա պատ­կեր­ված են թուր­քեր, ո­րոնք են­թադ­րա­բար ապ­րում են Ի­րա­նում, եւ ն­րանց դրոշ­նե­րը։ Այս քար­տե­զը հրա­պա­րակ­վել է թուրք ծո­վա­կալ Ջի­հատ Յայ­ջըի գլխա­վո­րած կենտ­րո­նի կող­մից, ո­րը հա­մար­վում է ա­մե­նաազ­դե­ցիկ մտա­ծող­նե­րից մե­կը եւ Թուր­քիա­յի ռազ­մա­ծո­վա­յին ռազ­մա­վա­րութ­յան՝ «Կա­պույտ հայ­րե­նիք» (­Մա­վի Վա­թան) դոկտ­րի­նի հե­ղի­նա­կը: Ի­րա­նը ներ­սից բա­ժա­նե­լու ա­ռաջ­նա­հեր­թութ­յու­նը «տրվում է» Ի­րա­նի հյու­սիս-արեւ­մուտ­քում բնակ­վող թյուր­քա­լե­զու ժո­ղովր­դին, ո­րոնց Բա­քուն եւ Ան­կա­րան ան­վա­նում են «հա­րա­վա­յին ադր­բե­ջան­ցի­ներ»։ Սա նույն­պես հա­կա­հա­յատ­յաց գոր­ծու­նեութ­յուն է»:

Ի­հար­կե, ի­րա­նաբ­նակ թյուր­քա­կան տար­րի քա­նա­կի հետ կապ­ված կան տար­բեր գնա­հա­տում­ներ: Այդ թվում, որ, մաս­նա­վո­րա­պես` ա­զե­րի­նե­րի կամ Ի­րա­նի հյու­սի­սում բնակ­վող ա­րե­ւել­յան ադր­բե­ջան­ցի­ների թվա­քա­նա­կը 15-30 մի­լիո­նի կար­գի է: Մ­յուս կող­մից, մեծ է նաեւ այն հար­ցը, թե թյուր­քա­կան տար­րի մոտ որ­քա­նո՞վ է գե­րիշ­խող էթ­նիկ ծա­գում­նա­բա­նութ­յու­նը կամ հա­կա­ռա­կը, որ­քա­նո՞վ են ի­րենց հա­մա­րում ի­րան­ցի: Բայց ա­մե­նան­վա­զեց­ված գնա­հա­տում­նե­րի դեպ­քում ան­գամ հնա­րա­վոր է Ի­րա­նում, այդ թվում, այս­պես կոչ­ված՝ Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջա­նում գտնել մի քա­նի մի­լիոն մարդ, ո­րոնց մոտ կա­րող է գե­րիշ­խել հենց թյուր­քա­կան գոր­ծո­նը՝ Ի­րա­նի մաս­նատ­ման հեն­քի վրա: Ա­ռա­վել եւս, ե­թե դա հա­մեմ­վի ակ­տիվ ար­տա­քին քա­րոզ­չութ­յամբ եւ իս­րա­յե­լա­կան փո­ղե­րով: Այ­սինքն, ներ­կա խառ­նակ ժա­մա­նակ­նե­րում այս ա­մենն ի­րոք կա­րող է Ի­րա­նի հա­մար շատ լուրջ ներ­քին խնդրի վե­րած­վել: Ու հաշ­վի առ­նե­լով, որ նման քայ­քա­յիչ գոր­ծու­նեութ­յան պա­րա­գա­յում հիմ­նա­կան շա­հա­ռու­նե­րից մե­կը հենց Ա­լիեւն է, այդ վտանգն ա­ռա­ջին պլա­նում չպա­հե­լը կա­րող է Թեհ­րա­նի գլխին չար կա­տակ խա­ղալ:

ՌՈՒՍՆԵՐԸ ՊԵ՞ՏՔ Է ԽԱՌՆՎԵՆ

Մ­յուս կող­մից, ինչ խոսք, Ի­րա­նի հյու­սի­սում թյուր­քա­կան տար­րի հնա­րա­վոր եւ կազ­մա­կերպ­ված «բուն­տը», ի­հար­կե, լուրջ խնդիր է նաեւ Ռու­սաս­տա­նի հա­մար (­Հա­յաս­տա­նի մա­սին խո­սե­լը ե­րե­ւի նույ­նիսկ ա­վե­լորդ է): Ի­րո­ղութ­յու­նը սա է. թյուր­քաբ­նակ գո­տին Ի­րա­նի հյու­սի­սում ըն­դա­մե­նը Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջա­նի հա­մե­մա­տա­բար փոքր հատ­վա­ծով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է՝ մո­տա­վո­րա­պես Նա­խի­ջե­ւա­նից մին­չեւ Ադր­բե­ջա­նի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րը: Այն տա­րած­վում է Ի­րա­նի ողջ հյու­սի­սով մեկ՝ Թուր­քիա­յի հետ սահ­մա­նա­յին գո­տուց մին­չեւ Կաս­պից ծո­վից էլ ա­րե­ւելք՝ Թուրք­մենս­տա­նի սահ­ման­նե­րը: Այ­սինքն, այն ի­րա­կա­նում Թուր­քիան՝ Ադր­բե­ջա­նին, ա­պա նաեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի թյուր­քա­կան հատ­վա­ծին միաց­նող ամ­բող­ջա­կան շերտ է: Այս­պես ա­սենք՝ պանթ­յուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հիմ­նա­կան ե­րա­զան­քը: Ու մյուս կող­մից, այդ շեր­տը նաեւ Ռու­սաս­տա­նի հա­մար է լիո­վին, ան­գամ Կաս­պից ծո­վով փա­կում հա­րա­վա­յին ուղ­ղութ­յու­նը: Այն է՝ ե­թե այս խա­ռը ժա­մա­նակ­նե­րում հնա­րա­վոր դառ­նա այդ շեր­տը պո­կել Ի­րա­նից, ա­պա Մոսկ­վան պար­զա­պես պետք է մո­ռա­նա հա­րա­վա­յին ուղ­ղութ­յան մա­սին: Իսկ դա ներ­կա պա­հին ռուս­նե­րի հա­մար լրջա­գույն խնդիր է: Հաշ­վի առ­նե­լով, որ Ա­րեւ­մուտ­քը ներ­կա պա­հին Ռու­սաս­տա­նի հա­մար ար­դեն վե­րած­վել է փակ գո­տու, Մոսկ­վան հենց հա­րա­վա­յին ուղ­ղութ­յունն էր փոր­ձում ակ­տի­վո­րեն զար­գաց­նել: Ու ե­թե հան­կարծ դա եւս փակ­վի, ա­պա, որ­քան էլ պա­րա­դոք­սալ հնչի,աշ­խար­հի ա­մե­նա­խո­շոր եր­կի­րը՝ ան­ծայ­րա­ծիր Ռու­սաս­տա­նը պար­զա­պես կա­րող է հայտն­վել կի­սաշր­ջա­պատ­ված վի­ճա­կում՝ ու­նե­նա­լով միայն Հե­ռա­վոր Ա­րե­ւել­քում ար­տա­քին ելք: Իսկ թե դա տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան եւ բո­լոր մնա­ցած ի­մաստ­նե­րով ինչ է նշա­նա­կում, դժվար չէ հաս­կա­նալ:

Որ­քա­նո՞վ են Մոսկ­վա­յում ռեալ գնա­հա­տում նման հե­ռան­կա­րը: Ճիշտ է, ի­րա­նա-իս­րա­յել­յան այս սրա­ցում­նե­րի հենց ա­ռա­ջին պա­հին տե­ղի ու­նե­ցավ Պու­տին-Թ­րամփ կա­պը, Ռու­սաս­տանն այդ գոր­ծըն­թա­ցին միջ­նոր­դա­կան դե­րա­կա­տա­րութ­յան հայտ ներ­կա­յաց­րեց: Գու­մա­րած, կան նաեւ բարձր մա­կար­դա­կով շփում­ներ Թուր­քիա­յի, Ի­րա­նի եւ այ­լոց հետ: Բայց այս­քա­նով հան­դերձ, գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում Մոսկ­վա­յի ինչ-որ ար­տա­ռոց ակ­տի­վութ­յուն դեռ չի նկատ­վում: Ի­հար­կե, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը պաշ­տո­նա­պես ռազ­մա­կան դաշ­նա­կից­նե­րի կար­գա­վի­ճա­կում չեն: Կա ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին հայտ­նի պայ­մա­նա­գի­րը, որ­տե­ղից, սա­կայն, դուրս թողն­վեց (ան­գամ ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն են խո­սում՝ Փե­զեշ­քիա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ) պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում ռազ­մա­կան ան­հա­պաղ օգ­նութ­յան հար­ցը՝ այն փո­խա­րի­նե­լով քա­ղա­քա­կան օգ­նութ­յան տրա­մադր­մամբ: Այն ժա­մա­նակ ի­րա­նա­կան ո­րոշ աղբ­յուր­ներ բա­ցատ­րում էին, թե Ռու­սաս­տա­նը փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ է, եւ նման դրույ­թը կա­րող է պար­տադ­րել Ի­րա­նին՝ ներգ­րավ­վել ուկ­րաինա­կան պա­տե­րազ­մում: Բայց ա­հա, ներ­կա պա­հին Ռու­սաս­տա­նի պայ­մա­նագ­րա­յին մի­ջամ­տութ­յան դրույ­թը, թե­րեւս, ա­ռա­ջին հեր­թին հենց Իս­րա­յե­լի հա­մար կդառ­նար զսպող գոր­ծոն՝ Ի­րա­նին հար­վա­ծե­լու դեպ­քում նաեւ Ռու­սաս­տա­նի հետ ան­խու­սա­փե­լի բախ­ման գնա­լու հե­ռան­կա­րը հաշ­վի առ­նե­լով:

Այս­պի­սով, ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան նման նվա­զե­ցումն էն գլխից կազ­մա­կերպ­ված դի­տա­վո­րութ­յո՞ւն էր. ա­մեն դեպ­քում, ի­րա­նա­կան մի շարք հա­մե­մա­տա­բար ար­մա­տա­կան աղբ­յուր­ներ վստա­հեց­նում են, թե ի­րա­վի­ճա­կը կա­յու­նա­նա­լու դեպ­քում պետք է ան­խու­սա­փե­լիո­րեն անդ­րա­դառ­նալ նաեւ Փե­զեշ­քիա­նին: Նաեւ այն պատ­ճա­ռով, որ հենց նրա նա­խա­ձեռ­նութ­յունն էր՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ ան­հաս­կա­նա­լի, միայն վերջ­նագ­րե­րից կազմ­ված բա­նակ­ցութ­յու­նն­երի մեջ մտնե­լը, ո­րը հասց­րեց «Ի­րա­նը մեր­ժում է ա­մեն մի ա­ռա­ջարկ» սցե­նա­րին, եւ որն էլ Իս­րա­յե­լի հա­մար դար­ձավ այս հար­ձակ­ման ա­ռի­թը:

­Կարճ ա­սած, ի­րա­նա-իս­րա­յել­յան այս պա­տե­րազմ կոչ­վա­ծը, թե­րեւս, դեռ շատ սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­նե­րի ա­ռիթ կդառ­նա, ո­րի ար­մատ­նե­րը մի­գու­ցե կհաս­նեն մին­չեւ նախ­կին նա­խա­գահ Ռո­հա­նիի սպա­նութ­յան պատ­մութ­յու­նը: Սա­կայն ներ­կա ի­րա­կա­նութ­յունն այն է, որ Մոսկ­վան ու­նի ի­րա­նա­կան ի­րա­վի­ճա­կին մի­ջամ­տե­լու բա­վա­կա­նին սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րութ­յուն­ներ, ո­րոնք հիմ­նա­կա­նում սահ­մա­նա­փակ­ված են քա­ղա­քա­կան օ­ժան­դա­կութ­յան շրջա­նակ­նե­րում: Ն­շա­նա­կո՞ւմ է դա, որ այդ հա­մե­մա­տա­բար պա­սիվ վի­ճակն է նաեւ ոչ պաշ­տո­նա­կան հար­թութ­յու­նում. Այ, դա այս պա­հին տես­նե­լը դժվար է:

Ա­մեն դեպ­քում, այս պա­հին Ի­րա­նին սպառ­նա­ցող հնա­րա­վոր վտանգ­նե­րը դեռ մնում են հա­վա­նա­կա­նութ­յան դաշ­տում: Իսկ պրակ­տիկ տե­սանկ­յու­նից ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը դեռ մնում են օ­դա­յին հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման հար­թութ­յու­նը, որ­տեղ դժվար է կող­մե­րից մե­կին ա­ռա­վե­լութ­յուն տալ: Այ­սինքն, ռուս­նե­րի ու­ղիղ ու բաց մի­ջամ­տութ­յան կա­րիքն էլ այս պա­հին դեռ չի ե­րե­ւում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված