«Նոայի», «Ուրարտուի» եւ «Փյունիկի» հնարավոր մրցակիցները երկրորդ փուլում
ՍպորտՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ եվրագավաթային մրցաշարերի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ, պարտվելու դեպքում պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում՝ խաղալով «ԿՈւՊՍ Կուոպիո» (Ֆինլանդիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:
Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում հաջողության հասնելու դեպքում երկրորդ փուլում «Ուրարտուի» մրցակիցը կլինի Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան», «Փյունիկինը»՝ հունգարական «Դյորը»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
