Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել․ փաստաբան
ՔրեականԳործարար, բարերար Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, քիչ առաջ հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Մյուս փաստաբանը՝ Լիանա Գասպարյանը, նշեց, որ իրենց տեղեկություններով քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին:
Փաստաբանները ապօրինի են որակում մեղադրանքը և հայտնում, որ Կարապետյանը այն չի ընդունում:
«Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ», - ասաց փաստաբանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
