Նիկոլ Փաշինյա՛ն, Հայաստանը քո հոր դուքյանը չէ, ուշքի եկեք, հա՛յ ժողովուրդ. Աշխեն Սումբուլյան
Թեմա«Ոչ մի մայր ու հայ կին պարտավոր չէ կարդալ կամ լսել այն բառապաշարը, որը օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, որը երևի նորմալ է իր ընտանիքի և տան համար։
Սա ուղղակի խայտառակություն է, որը անընդունելի է։ Արցախը հանձնեցին թշնամուն, քանդում են Հայոց Բանակը, հետապնդում և բանտարկում են հայ քաղաքական գործիչներին և ազատամարտիկերին, հալածում և քարկոծում են Հայ Առաքելական Եկեղեցին, ոչնչացնում են հայկական սփյուռքը և արդեն սկսել են հալածել հայ բարերարներին և գործարարներին։
Հիմա հարց, եթե թշնամին ցանկանար գլխատել հայ ժողովրդին և հայոց պետականությունը, ևս մեկ ցեղասպանություն իրականացնելուց առաջ, ապա ինչպիսի՞ քայլեր կիրականացներ։ Նիկոլ Փաշինյա՛ն, Հայաստանը քո հոր դուքյանը չէ, որ վարվես ու անես ինչ կցանկանաս։ Ուշքի եկեք, հայ ժողովուրդ, ուշքի եկեք», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ:
