Տիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ» Ռուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնը Ռուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան» Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. Մեդվեդև Բրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին Պետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ) Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ Սարգսյան Գորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետ Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Եթե սա չէ ընտրովի արդարադատությունը, ապա ի՞նչն է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ հերթական անգամ զարմացրեց մեզ իր նոր որոշմամբ։ Տպավորություն է, որ նա էլ է միացել տրանսպորտի թանկացման դեմ ընդդիմության բոյկոտին: Ըստ նրա՝ ավտոբուսում ուղետոմսերի թղթային տարբերակն է պատճառը, որ մարդիկ չեն վճարում՝ երթեւեկության համար։ Այո՛, հենց թղթային QR կոդերը։ «Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած, ուղետոմսի թղթային՝ QR կոդով տարբերակը այլեւս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը հենց դա է»,– ընդգծել է Ավինյանը։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ եթե, օրինակ, 100 ուղեւորից մոտ 10-ն էր ներկայումս վճարում տրանսպորտի համար, այսինքն՝ 90 հոգի արդեն իսկ անվճար էր երթեւեկում, հիմա քաղաքապետն ասում է՝ դադարեցնենք թղթային տոմսերը, եւ վճարողների թիվը կաճի՞։ Չէ, համենայնդեպս տրամաբանության գծով սա «Նոբելյան» մի թեզ է։ Համաձայնեք, որ որքան էլ տեխնոլոգիաները լինեն ժամանակակից, երբ համակարգը չունի վերահսկողություն կամ վստահություն, քաղաքացին կընտրի այն, ինչն ամենահեշտն է՝ չվճարել։ Ուրեմն՝ ստացվում է՝ օգոստոսի 1-ից երթեւեկությունն ավելի՛ անվճար կդառնա։ Այդ դեպքում մեզ մնում է ասել՝ մերսի քեզ, Ավինյան Տիկո: Իսկ անվճար երթեւեկող հնդիկները թերեւս կհավելեին՝ «Ռամը քեզ օգնական»:

Ադոլֆ Հիտլերը, եթե ողջ լիներ, ապա հաստատ կհարցներ՝ իսկ ո՞վ է հիշում Նոր Նորքի նախկին թաղապետ, Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, որը դեռ պաշտոնավարման ժամանակ թաղապետարանի աշխատակիցների հետ միասին ուղիղ եթերում՝ տեսախցիկների առաջ, ծեծի ենթարկեց քաղակտիվիստ Արթուր Չախոյանին ու մնաց անպատիժ: «Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին երկու ամսով կալանավորում են՝ ՔՊ-ական Տիգրան Մակարյանին ծեծելու համար։ Իսկ երբ տասը հոգով հարձակվեցին ինձ վրա՝ բացահայտ քաղաքական դրդապատճառներով, իրավապահ համակարգը նրանց ձերբակալելու փոխարեն՝ ինձ ձերբակալեց։ Այս երկրում ոչ թե օրենքով է ղեկավարվում, այլ՝ կուսակցական պատկանելությամբ», - արձանագրում է Արթուր Չախոյանը: Եթե սա չէ ընտրովի արդարադատությունը, ապա ի՞նչն է։ Զարմանալ կարելի է՝ մի դեպքում հրապարակային բռնություն է կիրառվում եւ մոռացվում, մյուս դեպքում ներկուսակցական վեճի հետեւանքով անձը հայտնվում է ճաղերի հետեւում։ Երբ քաղաքական պատկանելությունն ավելի բարձր արժեք է դառնում, քան մարդու իրավունքները, ժողովրդավարությունն այլեւս դառնում է ձեւականություն։ Իսկ մի երկրում, որտեղ մարդուն կարող են ծեծել ուղիղ եթերում, ու ոչ մի հետեւանք այն չունենա, ուրեմն՝ վաղուց ժամանակն է ոչ թե զարմանալու, այլ՝ վախենալու։

Ի դեպ, ԱԺ-ն արեց մի բան, որն ախպերն ախպոր համար չէր անի՝ քառապատկեց ցեմենտի ներկրման պետական տուրքը, բայց միաժամանակ չփոխեց կլինկերի՝ նույն այդ ցեմենտի հումքի ներմուծման մաքսատուրքը։ Եթե նույնիսկ ցեմենտի շուկայով չես հետաքրքրվում, այս համադրությունը չզարմացնել չի կարող։ Ցեմենտ ներմուծելն այժմ թանկ է՝ 8,000 դրամ յուրաքանչյուր 100 տոննայի դիմաց։ Իսկ կլինկեր ներմուծելն՝ անվճար, զրո դրամ։ Իսկ գիտե՞ք` ով է կլինկերի հիմնական ներմուծողը Հայաստանում։ Պարզվում է՝ «Շինցեմենտ» ընկերությունը, որը պատկանում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Հանրապետություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ որդուն՝ Գուրգեն Սարգսյանին։ Այսինքն՝ պարզ ասած, ստացվում է՝ եթե շուկայում մրցակցում ես Երեւանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկերոջ որդու հետ՝ ցեմենտ ներմուծելով, պիտի քառապատիկ տուրք մուծես։ Բայց երբ նա կլինկեր է բերում ու այստեղ ցեմենտ դարձնում՝ ոչ մի խնդիր:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավտոբուսային երթուղիների փոփոխություն սեպտեմբերի 21-ինՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»... Սպասում են Թրամփի արձագանքինՌուսաստանը Դնեպրոպետրովսկում ոչնչացրել է հերթական առևտրի կենտրոնըՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՄալվինները Արգենտինայինն են. անավարտ պատերազմ.Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՌուսական բանակը մասերի է բաժանում վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսան»Եվրաայլանդшկները հասկանում են միայն կոպիտ ուժը. ՄեդվեդևԲրիտանիայում բնակչությանը կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմինՄիացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարեփոխել իր զինված ուժերըՊետդումայի ընտրություններին Մոսկվայում  քվեարկելու է եկել անձամբ Ստալինը (Տեսանյութ)Հազար նոր ավտոբուս էլ բերենք, պիկ ժամերին հնարավոր է քչություն անի. Աշոտ ՍարգսյանՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկանՌուս ընդդիմադիր գործիչ Յաշինը չեղարկել է Հայաստան նախատեսված այցը․ ԱՄՆ-ում զգուշացրել է ռիսկերըԳորիսի «Համերաշխություն»-ը ոչ մի աղերս չունի իրական «Համերաշխության» հետԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչՍաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված