Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԱԹՈՒՄԻԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Սպորտ

Հայաստանի Բռնցքամարտի տղամարդկանց թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում։ Թիմը Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ պատրաստվում է Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք Իրակլի Աբաշիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որի մեկնարկը տրվելու է հունիսի 23-ին։ 16 բռնցքամարտիկներ են մասնակցում հավաքին ու մեծ հավանականություն կա, որ բոլորն էլ կմասնակցեն մրցաշարին։

- Iravunk. com - ի մարզական լրագրողը այցելել է Գյումրի ու հանդիպել մեր կաշվե ձեռնոցի մարտիկների հետ, մրցաշարից առաջ զրուցել մեր մարզիկների հետ։ Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի մրցանակակիր ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ նշեց.

- Ես 90 կգ քաշային կարգում եմ հանդես գալու։ Օրական երկու պարապմունք ենք անցկացնում։ Տրամադրված եմ մարտական։ Հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի Բաթումիի մրցաշարում։ Հիմնական շեշտը դրված է տեխնիկականի ու ֆիզիկական պատրաստվածության վրա։

- Նարեկ, ինչպիսին է Գյումրի քաղաքը, որ փողոցը կարող ես առանձնացնել։

- Գյումրին շատ հիասքանչ քաղաք է, կոլորիտային։ Հատկապես Աբովյան փողոցն եմ շատ հավանել, եկեղեցիները։ Բացի Գյումրիից հասցրել եմ գնալ տեսնել նաև Մարմաշենի վանական համալիրը։

Իսկ ահա Եվրոպայի փոխչեմպիոն ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց.

- 50 կգ քաշային կարգում է հանդես գալու, ջանք չեմ խնայում, որպեսզի կարողանամ հաջող հանդես գալ։

ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Եվրոպայի փոխչեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ևս նշեցին, որ մարտական են տրամադրված ու միայն հաղթանակի համար են մեկնելու Վրաստան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ