Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Իրանը զգում է հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը. դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը

Հասարակություն
Պատերազմը Իսրայելի համար գործիք չէ, այլ նպատակ: Սիոնիստական ռեժիմը դիվանագիտության թշնամին է և ապակայունացնող հիմնական գործոնը տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ ներկայացնելով հունիսի 13-ին Իսրայելի կողմից սկսված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը Իրանում:
«2025 թ. հունիսի 13-ի վաղ առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետությունը ենթարկվեց սիոնիստական ռեժիմի անօրինական զինված հարձակման: Այս ագրեսիայի ժամանակ սիոնիստական ռեժիմը հարձակվեց բնակելի շենքերի, պաշտպանական ենթակառուցվածքների և Նաթանզի միջուկային օբյեկտի վրա՝ պատճառելով վնասներ: Նահատակվեցին զինված ուժերի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ, գիտնականներ, դասախոսներ և շարքային քաղաքացիներ, կանայք և երեխաներ: Հաջորդիվ ռեժիմն ընդլայնեց իր ագրեսիայի շրջանակը՝ հարձակվելով մի շարք տնտեսական և հանրային ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները և նավթամթերքի փոխադրման և բաշխման կենտրոնները, հիվանդանոցներ, և երեկ էլ հարձակվեց պետական հեռուստաընկերության վրա», - հաղորդեց դեսպանը:
 
Դիվանագետը շեշտեց, որ այս իրավիճակում Իրանն օգտվել է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից՝ ձեռնարկելով և իրականացնելով մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հրթիռային պատասխան հարվածներ հասցնելով Իսրայելի ռազմաբազաներին և տնտեսական օբյեկտներին՝ ի պատասխան «սիոնիստական ռեժիմի» կողմից Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակման:
Դեսպանի խոսքով՝ Իսրայելի ագրեսիան վերջին 80 տարիներին «սիոնիստական ռեժիմի» կողմից իրականացված օրենքների խախտման շարունակությունն է, և «սիոնիստական ռեժիմը» եղել է միջազգային իրավունքի և նորմերի, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի կանոնադրության, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ամենամեծ խախտողը:
 
«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական զինված հարձակումը հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով», - ընդգծեց Իրանի դեսպանը:
Մեհդի Սոբհանիի խոսքով՝ Իրանը մինչ օրս երբեք որևէ պատերազմ չի սկսել, և վերջին տասնամյակներին մշտապես եղել է ագրեսիայի զոհ: Իսկ Իսրայելը, ինչպես նշեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, միտունավոր կերպով ընդլայնում է իր ագրեսիայի շրջանակը տարածաշրջանում: 
 
«Այս ռեժիմի գոյությունը միահյուսված է պատերազմի, ագրեսիայի, հարևանների վրա հարձակումների, լարվածության, ճգնաժամի և անկայունության սրման հետ, և նա իր գոյությունը տեսնում է պատերազմի մեջ: Պատերազմը այս ռեժիմի համար գործիք չէ, այլ նպատակ: Այս ռեժիմը դիվանագիտության թշնամին է և Մերձավոր Արևելքում ապակայունացման հիմնական գործոնը », - հավելեց Մեհդի Սոբհանին:
Դեսպանը նաև նշեց, որ հիմնավոր փաստերի հիմնվելով՝ Իրանը Միացյալ Նահանգների համարում է այդ ագրեսիայի մասնակից և կտրականապես Վաշինգտոնի՝ երկխոսության և դիվանագիտության մասին պնդումները, որոնք հիմնված են հովանավորչական հայտարարությունների և Միացյալ Նահանգների կողմից «սիոնիստական ռեժիմին» տրամադրվող ամեն տեսակի՝ քաղաքական, ռազմական, տեխնիկական և հետախուզական աջակցության վրա:
 
«Մենք չէինք ուզում այս պատերազմը և զբաղվում էինք մեր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ, բայց այս ագրեսիան մեզ պարտադրվեց: Մենք այժմ պատասխանատու ենք համարում ԱՄՆ կառավարությանը Իսրայելին Իրանի դեմ կատարված հանցագործություններում ցուցաբերված լիակատար աջակցության համար: Մեր կարծիքով՝ ԱՄՆ-ը այս հարձակումների մասնակից է և պետք է ընդունի իր պատասխանատվությունը և դադարեցնի երեսպաշտությունն ու միջազգային հանրության մոլորեցումը: Ուժի կիրառմամբ համաձայնությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է: Մենք չե՛նք հանձնվի», - ընդգծեց Իրանի դեսպանը:
Մեհդի Սոբհանիի խոսքով՝ ճշմարտությունը հնարավոր չէ լռեցնել ռմբակոծություններով: Դեսպանը նաև հավելեց, որ Իրանը չի ձգտում պատերազմի սրացման, բայց պատրաստ է ցանկացած սցենարի:
 
«Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի: Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած «կարմիր գծերը» և չի շեղվի դրանցից: Փորձվածը փորձելը սխալ է», - նշեց Սոբհանին:
 
Դեսպանի ներկայացրած տվյալներով՝ Իսրայելի ագրեսիայի հետևանքով նահատակվել է 224 իրանցի, վիրավորվել 1200-ը: Նրանց 90 տոկոսը շարքային քաղաքացիներ են՝ խաղաղ բնակիչներ:
 
Իր ելույթի վերջում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Իսրայելի ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման և Հայաստանի ազնիվ ժողովրդի զորակցության ու աջակցության համար:
 
«Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը», - եզրափակեց դեսպան Մեհդի Սոբհանին:
 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված