Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել

Ներքաղաքական
Խստորեն դասապարտում ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած, դրածո ռեժիմի կողմից ազգային գործիչ, բարերար եւ հայ ժողովրդի ականավոր զավակ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների զարհուրելի եւ ապօրինի դրսեւորումները, եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում իրեն եւ Կարապետյանների ողջ ընտանիքին։
Ազգայինի դեմ ներկայիս ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաեւ համահայկական արժեքներին հավատարիմ եւ ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչ, համահայկական գործիչ Սամվել Կարապետյանին, ով իր կենսագրությամբ եւ գործունեությամբ մշտապես ապացուցել է իր անվարան հավատարմությունը հայոց ազգային եւ հոգեւոր արժեքներին։
Ի մի բերելով վերջին զարգացումները, փաստում ենք, որ կամակատար ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի վերացումը թեւակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական եւ վճռական ջանքեր։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ