Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

Ներքաղաքական
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը գրել է.

«Զի հեշտ է զգազանս ըտելացնել, քան զտգէտ անձն ի գիտութիւն անել»
 
Երկրի գլխավոր այսահարը ինքն իրեն համարելով հայ եկեղեցու զավակ դարձյալ վարկաբեկելով Հայ Առաքելական Եկեղեցուն,
եկեղեցականներին, եկեղեցու նվիրյալ հավատավոր զավակներին՝ հերթական անգամ փորձեց մարդկանց շեղել աշխարհում տեղի ունեցող կարևոր քաղաքական և անվտանգային իրադարձություններից: Հատկապես Թուրքիա նախատեսվող իր այցից, որի ժամանակ պարզ չէ, թե «խավարի իշխանը» ինչ սև գործ պետք է իրականացնի:
 
Բավական է, որ ինքն ընթերցի ազնիվ հավատացյալների գրառումները ուղղված իրեն և առաջնորդվի այդ գրառումների ոգով, եթե կկարողանա իր մեջ գտնել համապատասխան քաջություն և ազնվություն: Երկիրը գոյաբանական վտանգի մեջ, աշխարհը՝ մեծածավալ պատերազմի, երկրի վայ ղեկավարը և անվտանգության պատասխանատուն կրկին տարվել է մերկապարանոց հայտարարություններով:
 
Այս փոքրիկ կատարածուները իրենք իրենց իրավունքն են վերապահում եկեղեցուն (որը սուրբ հոգու շարունակությունն է երկրի վրա) անվանել «չուլան» և «դուքան»՝ չունենալով գիտակցություն, որ իրենք իրենց հարազատ մորն են վիրավորում ( «Մեր մայրը սուրբ եկեղեցին է, իսկ հայրը սուրբ Ավետարանը» Եղիշե):
Իրենք կեղծ խոսույթ են ձևավորել, որ եթե հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, ինչպես պետք է իրեն դիմել (աշխարհիկ անունով), և ժողովրդի մոտ արդար պահանջ է ձևավորվել՝ իսկ ինչպե՞ս դիմել։
 
· Արցախը հանձնողին,
· 5000 և ավելի հայորդիներ սպանողին,
· 10 հազար և ավելի վիրավորների կյանքը խեղողին,
· բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր հանձնողին,
· երկիրը անտիրության մեջ թողնողին և այսպես շարունակ…
 
Մեկ բառով՝ ազգի թշնամի…..
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ