Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց «Mir» քարտերից փոխանցումներ կատարել ռուսաստանյան բանկերի «Мир» քարտապաններին՝ օգտվելով նոր ծառայությունից, որը հասանելի է Բանկի կայքում։ Միջոցները մուտքագրվում  են ստացողի քարտին ակնթարթորեն և առանց միջնորդավճարի։

Ռուսաստան փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Բանկի կայք, բացել «Փոխանցումներ» բաժինը և ընտրել «Քարտերին»։ Այնուհետև անցնել «ՌԴ բանկերի քարտերին» ենթաբաժին ու սեղմել «Փոխանցել» կոճակը՝ անցնելով օնլայն փոխանցման էջ։ 

Բացված դաշտերում պետք է լրացնել ուղարկողի և ստացողի տվյալները (կարող է լինել ցանկացած ՌԴ բանկի «Мир» քարտ)։

Փոխանցումները կատարվում են ՌԴ ռուբլով՝ առանց միջնորդավճարի։ Մեկ փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 80 հազ․ ռուբլի։ Մեկ օրվա ընթացքում նույն քարտից հնարավոր է փոխանցել ոչ ավել քան 80 հազ․ ռուբլի, օրական՝ առավելագույնը 3 գործարք։

«Մենք ձգտում ենք միջազգային փոխանցումների ծառայությունները դարձնել առավել հասանելի և հարմար մեր հաճախորդների համար։ Դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը առաջին եռամսյակի ընթացքում աճել է 39%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը վկայում է ծառայության պահանջված լինելու մասին։ Մենք հատուկ պարզեցրել ենք գործընթացը՝ հնարավորություն տալով կատարել քարտից քարտ փոխանցումներ՝ առանց հավելվածի՝ անմիջապես կայքից։ Սա մեր ստրատեգիայի մի մասն է՝ ուղղված հաճախորդների համար հարմար թվային լուծումներ ստեղծելուն», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի -  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Եթե հաճախորդը չունի «Mir» քարտ, նա կարող է պատվիրել այն անվճար՝ անմիջապես Բանկի կայքում։ Քարտը բազմարժութային է, ինչը թույլ է տալիս փոխանցումներ կատարել ինչպես դրամային, այնպես էլ ռուբլով հաշիվներից։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ