Սենատ է ներկայացրել օրինագիծ, որը կարգելի Թրամփին ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ առանց Կոնգրեսի թույլտվության
ՄիջազգայինԴեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Սենատում ներկայացրել է մի օրինագիծ, որը կարգելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ առանց Կոնգրեսի թույլտվության։
«Մեր ազգային անվտանգության շահերից չի բխում Իրանի հետ պատերազմել, եթե այդ պատերազմը բացարձակապես անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգները պաշտպանելու համար։ Ես խորապես մտահոգված եմ, որ Իսրայելի և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների սրացումը կարող է արագորեն Միացյալ Նահանգներին ներքաշել մեկ այլ անավարտ հակամարտության մեջ», - ասվում է Քեյնի հայտարարության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
