Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել իրեն ուղղված` ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։
Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ներաձուրիի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի, որը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։
Պալմերին հանդիպել է Մխիթարյանին և ցույց տվել նրան վարորդի ուղերձը։ Հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ` լավ եք, մի օր կհանդիպենք»։
