Բերեզովսկին` Տիկնիզյանի «Ցրվենա Զվեեզդա» սպասվող տեղափոխության մասին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է «Матч ТВ»-ն:
«Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է Եվրոպային, միջազգային խաղեր է անցկացնում։ Ամեն ինչ Տիկնիզյանի ձեռքերում է»,- ասել է Հայաստանի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
